Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

The Daily Californian-ը հրապարակել է «Ճանապարհորդություն Հայաստանով» վերտառությամբ հոդված

The Daily Californian-ը հրապարակել է «Ճանապարհորդություն Հայաստանով» 
վերտառությամբ հոդված

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի և Ասիայի սահմանին` Հարավային Կովկասում  տեղակայված փոքրիկ Հայաստանն աշխարհի հնագույն պետություններից է: Այն քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած ազգն է և ունի մեծ մշակութային պատմություն: Հիմնադրվելով մթա 6-րդ դարում` այսօր Հայաստանը մոտ 3 մլն բնակչությամբ ժողովրդավարական հանրապետություն է: Հայաստանի սահմաններից դուրս բնակվում է 8 մլն հայ, որոնց գերակշռող մասը 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրածների ժառանգներ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է The Daily Californian պարբերականի զբոսաշրջային բլոգը` «Ճանապարհորդություն Հայաստանով» խորագրով հոդվածում:

Սևանի լճի մասին հոդվածում նշվում է, որ լճի ջուրը մաքրամաքուր է, կատարյալ լողալու, առագաստանավային սպորտի, պարապլաներային սպորտի, նավարկության  և ջրային այլ ժամանցի ձևերի համար: Այնտեղ բնակվում է իշխան ձուկը:

Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում` Արագած լեռան արևելյան լանջին է գտնվում Հայոց այբուբենի հուշարձանը, որ կառուցվել է 2005 թվականին` հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը 1610 տարեկան է, այն ունի 39 տառ: Մաշտոցյան այբուբենն ի սկզբանե բաղկացած էր 36 տառերից, որն ամբողջացվել է միջին դարերում։

Անդրադարձ է կատարվել նաև մայրաքաղաք Երևանից 2 ժամ հեռավորության վրա է գտնվող Դիլիջան քաղաքին, որը The Daily Californian-ն անվանել է հայաստանյան «Շվեյցարիա»: 

Իսկ  Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա վեր է խոյանում Հաղարծնի` 10-րդ դարի հայկական վանքային համալիրը:

Պարբերականի բլոգը հրապարակել է լուսանկարների շարք` հայացք նետելով Հայաստանի` ապշեցուցիչ գեղեցկություն ունեցող տեսարժան վայրերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]