1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վրաստանի վարչապետը կոչ Է արել բնակչությանը խուճապի չմատնվել լարիի փոխարժեքի անկման պատճառով

Վրաստանի վարչապետը կոչ Է արել բնակչությանը խուճապի չմատնվել լարիի փոխարժեքի 
անկման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ Է արել բնակչությանը՝ խուճապի չմատնվել ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքի անկման պատճառով, նրա կարծիքով՝ երկրում առկա Է «ակնհայտ շահարկումը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վրաստանի ազգային արժույթը սկսել Է կտրուկ արժեզրկվել անցյալ տարվա նոյեմբերին: Հանրապետության կառավարությունը լարիի փոխարժեքի անկման պատճառով հայտարարել Է 2015 թվականին տնտեսական աճի կանխատեսման վերանայման մասին եւ այն 5 տոկոսից նվազեցրել Է մինչեւ 2 տոկոս: Կառավարությունը նաեւ հակաճգնաժամային պլան Է ներկայացրել օտարերկրյա ներդրումների ներգրավման համար, որը քննադատության Է ենթարկվել ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Վրաստանի իշխանությունները վերջերս հայտարարել են, որ լարիի հետագա արժեզրկումը կանխելու համար կօգտագործվեն լրացուցիչ պահուստներ: Ամառային սեզոնի սկսվելուց հետո լարիի փոխարժեքը կայունացել Է, բայց զգալի անկումը վերսկսվել Է հուլիսի 14-ից, երբ դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը կազմեց 2,25, օգոստոսի 7-ին փոխարժեքը հասավ 2,30-ի: Վրաստանի ազգային բանկը օգոստոսի 25-ին դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը սահմանել Է 2,3640 լարիի չափով:

«Ակներեւ Է բացահայտ շահարկումն ու աժիոտաժը: Ցանկանում եմ կոչ անել բնակչությանը՝ չենթարկվել հոգեբանական-հուզական աժիոտաժին, քանի որ կա այն բանի մեծ հավանականություն, որ եթե մարդիկ ենթարկվեն դրան, ապա ավելի շատ կկորցնեն, քան կշահեն: Գլխավորը հանգստություն պահպանելն Է»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին՝ օգոստոսի 25-ին կառավարության նիստում ունեցած ելույթի ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]