Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հարավկորեացի հանրահայտ ռեփերը սեպտեմբերին նոր ալբոմ Է թողարկելու

Հարավկորեացի հանրահայտ ռեփերը սեպտեմբերին նոր ալբոմ Է թողարկելու

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեացի ռեփեր Պակ Չժե Սանը, որը հայտնի Է «Սայ» կեղծանվամբ եւ համաշխարհային ճանաչում Է ստացել, գլխավորապես, «Gangnam Style» հիթի օրիգինալ կատարման շնորհիվ, նոր ալբոմ Է պատրաստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին հաղորդել Է հարավկորեական YG Entertainment Էստրադային ընկերությունը, որը ղեկավարում Է երգչի գործունեությունը: 

«Ներկայում աշխատանք Է տարվում նոր ալբոմի վրա, որը, ինչպես սպասվում Է, կթողարկվի սեպտեմբերի վերջին»,-հայտարարել են YG Entertainment-ում: Ալբոմի անվանումն առայժմ գաղտնի Է պահվում: Սակայն հայտնի Է դարձել, որ «Սայը» խոստանում Է կատարել նոր հիթ՝ "Daddy"-ն:

Երգի խոսքերի հեղինակը Յու Գոն Հյոն Է, որը ժամանակին գրել Էր «Gangnam Style»-ը, ինչպես նաեւ համաշխարհային հասարակայնությանը հայտնի «Gentleman» սինգլը:

Այսպիսով, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նոր ալբոմի լույս թողարկմամբ «Սայը» պլանավորում Է հայտարարել նոր երգերով երաժշտական բեմ իր վերադառնալու մասին՝ ավելի քան երկու տարվա ընդմիջումից հետո, որի ընթացքում նա հանրության ուշադրությանը որեւԷ նոր բան չի ներկայացրել:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]