Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լիբանանում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, սակայն լարվածությունը պահպանվում է. Շահան Գանտահարյան

Լիբանանում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, սակայն լարվածությունը 
պահպանվում է. Շահան Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում այժմ իրավիճակը հանգիստ է, բախումներ չկան, սակայն լարված իրավիճակը երկրում պահպանվում է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց լիբանանյան «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը` ավելացնելով, որ աղբահանության հետ կապված հարցի վերաբերյալ դեռ որոշում չի կայացվել:

«Առջևում երկու կարևոր օրեր են. հինգշաբթի կառավարության նիստն է, որը կարող է վճռական լինել, իսկ շաբաթ օրը ցույց է նախատեսված»,- նշեց Գանտահարյանը:

Նրա խոսքով` Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը կիսասպառնալիքով շեշտել է հինգշաբթի օրվա կառավարության նիստը վերջինը լինելու փաստը և կառավարության անդամների քաղաքական կամք ցուցաբերելու անհրաժեշտությունը: «Այստեղ, անշուշտ, կան պատասխաններ չունեցող հարցադրումներ: Սահմանադրական անորոշությունը` նախագահի բացակայությունը, մշուշապատում է պատկերացումը, թե գործող վարչապետի հրաժարման պարագայում, որո՞նք կլինեն իրավական ընթացակարգի հետագա քայլերը»,-ասաց նա:

Գանտահարյանը նաև նշեց, որ նախօրեին Բեյրությում բախումների հետևանքով զոհի վերաբերյալ լուրը հերքվել է:

Ինչ վերաբերում է աղբահանության խնդրին, Գանտահարյանը նշեց, որ աղբահանման լայնածավալ գործողությունը անհետաձգելի քայլ է: «Պահանջները արդար են, և եթե մի կողմից իրավապահ մարմինների անհամաչափ ուժի կիրառումը անընդունելի է, մյուս կողմից նաև դատապարտելի են ցուցարարների խռովարարական քայլերը: Երևույթներ կան, որոնք հստակ համոզում են սադրիչ տարրերի գոյության մասին այդ ցույցերի ընթացքում:

Կառավարությունից ակնկալվում է ջանքեր գործադրել կենցաղային աղբից երկիրը փրկելու համար: Բնապահպանական այս ճգնաժամի հաղթահարումը պետք է առիթ հանդիսանա նաև քաղաքական չլուծված և առկախ մնացած հիմնախնդիրները լուծելու համար: Ինչպես որ շարժումը քաղաքացիականից անցավ քաղաքականի, այնպես էլ լուծումները կենցաղայինից պետք է անպայման հասնեն քաղաքական հիմնական օրախնդիրներին, որի համար արտալիբանանյան կենտրոնների շահարկումները թե՛ ցույցերի, և թե՛ կառավարության որոշումներին անհրաժեշտ է, որպեսզի բացառվեն»:

Աղբահանության խնդրի լուծման վերաբերյալ բողոքի ցույցը Լիբանանում սկսվել է օգոստոսի 22-ին Ռիյադ Սոլհ հրապարակից: Ակցիայի մեկնարկից կարճ ժամանակ անց բախումներ են սկսվել ցուցարարների ու անվտանգության ուժերի միջև, որոնց հետևանքով մոտ 50 մարդ է վիրավորվել: Ցուցարարները պահանջել են կառավարության և վարչապետ Թամմամ Սալամի հրաժարականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]