Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Քիմ Քարդաշյանը գլխավորել Է Instagram-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող բլոգերների վարկանիշը

Քիմ Քարդաշյանը գլխավորել Է Instagram-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող 
բլոգերների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմ Քարդաշյանն առավել մեծ ժողովրդականություն վայելող բլոգերն Է դարձել Instagram-ում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Miror-ին, նա կարողացել Է վարկանիշի առաջին տեղից դուրս մղել երգչուհի Բեյոնսեին: Այժմ Քարդաշյանի ակաունտին բաժանորդագրված Է 44,1 միլիոն, Բեյոնսեի ակաունտին՝ շուրջ 44 մլն մարդ:

Նշվում Է, որ Քարդաշյանի բաժանորդների թիվը կտրուկ ավելացել Է այն բանից հետո, երբ նա օգոստոսի սկզբին մերկ սելֆի հրապարակեց: Այդ ժամանակ նա ուներ 42 մլն բաժանորդ: Միջին հաշվով Instagram-ում Քարդաշյանի լուսանկարները 500 հազարից մինչեւ 1 մլն լայք են հավաքում:

Instagram-ի առավել մեծ ժողովրդականություն վայելող բլոգերների ցուցակում են նաեւ երգչուհի Թեյլոր Սվիֆթը, դերասանուհի Սելենա Գոմեսը, երգիչ Ջասթին Բիբերը եւ Քարդաշյանների ընտանիքի միանգամից երեք ներկայացուցչուհիներ՝ Քենդալ Ջենները, Քայլի Ջենները եւ Քլոե Քարդաշյանը: Ընդսմին սոցցանցում ամենից ավելի շատ բաժանորդներ՝ 94,5 միլիոն, ունի Instagram-ի պաշտոնական ակաունտը:

Քիմ Քարդաշյանը հայտնի Է սելֆիների հրապարակման իր հակումով: Օգոստոսի սկզբին նա լուսանկարվել Էր Հիլարի Քլինթոնի հետ, իսկ ապրիլին հրապարակել Էր իր սելֆիների ժողովածուն: Հաղորդվել Էր, որ հրատարակության առաջին տպաքանակը գնվել Է 1 րոպեում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]