1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսալեզու «Վիքիպեդիա»-ն կարող է արգելափակվել անցանկալի բովանդակության համար

Ռուսալեզու «Վիքիպեդիա»-ն կարող է արգելափակվել անցանկալի բովանդակության համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության միջոցների հսկողության դաշնային ծառայությունը հնարավոր է սահմանափակի ռուսալեզու առցանց-հանրագիտարանին` «Վիքիպեդիա»-ին հասանելիությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, դրա պատճառն այն է, որ համակարգչային օպերատորները չեն կարողանում արգելափակել առանձին էջ, որում առկա է արգելված տեղեկատվություն թմրանյութերի վերաբերյալ:

Օգոստոսի 20-ին այդ գերատեսչությունը զգուշացրել է «Վիքիպեդիա»-ին հնարավոր արգելափակման մասին: Ծառայությունն առաջնորդվում է Աստրախանի շրջանի դատարաններից մեկի կայացրած որոշմամբ, ըստ որի` արգելվում է Ռուսաստանի տարածքում նշյալ բովանդակության տարածումը: Ավելի վաղ ռուսաստանյան «Վիքիմեդիա» ՀԿ նախագահ Վլադիմիր Մեդեյկոն հայտարարել էր, որ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության միջոցների հսկողության դաշնային ծառայության կողմից արգելափակումը «կհարվածի»  ամբողջ ռեսուրսին:

««Վիքիպեդիա»-ն օգտագործում է պաշտպանված արձանագրություն, որը թույլ չի տալիս պրովայդերներին ու այլ անձանց, որոնք գտնվում են ռեսուրսի օգտագործողների ու ռեսուրսի միջև, որոշել, թե ինչ կարդան, փոխանցեն և ստանան օգտվողները»,- ասել է Վլադիմիր Մեդեյկոն: Նա նշել է, որ բողոքարկելու են արգելափակելու որոշումը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]