Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է Լիբանանում ներքաղաքական իրադրության սրմամբ

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է Լիբանանում ներքաղաքական իրադրության սրմամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում խորն անհանգստությամբ են ընդունել Լիբանանում ներքաղաքական իրավիճակի սրումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած մեկնաբանության մեջ: «Վերջին օրերին նկատելիորեն սրվել է ներքաղաքական իրավիճակը Լիբանանում»,- ասված է փաստաթղթում: Օգոստոսի 22-23-ը Բեյրութի կենտորնական մասում անցկացվել են զանգվածային ցույցեր, որոնք որոշ դեպքում վերածվել են բախումների օրինապահ մարմինների ներկայացուցիչների հետ:

Ինչպես նշվում է ԶԼՄ-ներում, բախումների արդյունքում տասնյակ ցուցարարներ և ոստիկանության անդամներ են վնասվածքներ ստացել: Այս ամենի համար առիթ են հանդիսացել Լիբանանում վերջին շրջանում կենցաղային թափոնների վերացման և տեղափոխման հետ կապված խնդիրները, սակայն ցուցարարները առաջ են բերում քաղաքական կարգախոսներ` պահանջելով կառավարության հրաժարականը: «Ակնհայտ է, որ երկրի նախագահի թեկնածուի շուրջ ազգային համաձայնության բացակայության և միջազգային ահաբեկչության մարտահրավերների պայմաններում չափազանց կարևոր է պահպանել երկրի կայունությունը և թույլ չտալ հասարակական-քաղաքական հակադրությունների խորացումը»,- նշվել է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

ՌԴ աչտաքին քաղաքական գերատեսչությունը կարևորել է ներքին օրակարգային հարցերում լիբանանյան քաղաքական ուժերի կողմից լայն երկխոսություն ծավալելու անհրաժեշտությունը` հավատարիմ մնալով երկրի ինքնիշխանության, միասնականության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարական հիմքերին:

 

Լուսանկարը` ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]