1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Sony-ն պատրաստվում Է դրոնների ծառայություն տրամադրել բիզնեսին

Sony-ն պատրաստվում Է դրոնների ծառայություն տրամադրել բիզնեսին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական Sony Corp.ընկերությունը մտադիր Է հաջորդ տարվա առաջին կեսին սկսել անօդաչու թռչող սարքերի (դրոններ) մասնակցությամբ վճարովի ծառայություններ մատուցել շինարարական, գյուղատնտեսական եւ լոգիստիկական սեկտորների ձեռնարկություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

Մասնավորապես, Sony-ն թողարկելու Է դրոններ, որոնք կարող են թռիչքներ կատարել առաջադրված տարածքի վրա եւ բարձրորակ ֆոտոնկարահանումներ անել: Այսպիսով, ընկերությունը կկարողանա կիրառում գտնել թվային խցիկներով եւ սմարթֆոններով զբաղվող խնդրահարույց ստորաբաժանման մշակումների համար:

«Դժվար Է ակնկալել, որ սմարթֆոնների շուկայում աճը կախված կլինի միայն սմարթֆոններից,-ասել Է Sony-ի շարժական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Հիրոկի Տոտոկին:-Ուստի մենք ուսումնասիրում ենք նոր հնարավորությունները,  եւ դրոնները՝ մասնավորապես»:  

  Փորձագետների գնահատումներով՝ 2025 թվականին ԱՄՆ-ում դրոնների շուկայի ծավալը կարող Է կազմել 82 մլրդ դոլար: Ավելի վաղ այդ ոլորտում շոշափելի ներդրումներ են արել Google-ը, General Electric-ը եւ Qualcomm-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]