Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԻՊ-ը Մոսուլում նվազագույնը 40 լրագրողների է սպանել

ԻՊ-ը Մոսուլում նվազագույնը 40 լրագրողների է սպանել

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Մոսուլ քաղաքի շրջափակման ժամանակ սպանել կամ տանջամահ են արել նվազագույնը 40 լրագրողների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նշվել է Մամուլի ազատության իրաքյան կազմակերպության հայտարարության մեջ:  Հայտարարության մեջ նաև նշվել է, որ նախորդ տարվանից մինչև այժմ ծայրահեղականները սպանել են նվազագույնը 40 լրագրողների:

Սպանված լրագրողների թվում վերջինը համարվում է Յահյա ալ Խատիբը, ում ահաբեկիչները առևանգել էին իր սեփական տնից շուրջ տասը օր առաջ և սպանել:

Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մոսուլում, լրագրողների, ինչպես նաև ամենահայտնի հասարակական գործիչների սպանություններն իրականացվում են մարդկանց աչքի առջև քաղաքի Բաբ աթ Թուբ շրջանի ամենամեծ հրապարակներից մեկում:

Մոսուլը ԻՊ-ի վերահսկողության տակ է հայտնվել 2014թ.-ի հունիսին` այն բանից հետո, երբ իրաքյան ուժերը նահանջել են իրենց դիրքերից: Ներկայումս ԻՊ-ը վերահսկում է Իրաքի տարածքների 40 տոկոսի վրա:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]