Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սորբոնի հայազգի դասախոսն առաջինն է փորձել կանգնեցնել Փարիզ-Բրյուսել գնացքի ահաբեկչին. The Telegraph

Սորբոնի հայազգի դասախոսն առաջինն է փորձել կանգնեցնել Փարիզ-Բրյուսել գնացքի 
ահաբեկչին. The Telegraph

ԵՐԵՎԱՆ, 24 ԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս Մարկ Մուգալյանն առաջիններից էր, ով փորձել է օգոստոսի 21-ին կանգնեցնել Փարիզ-Բրյուսել գնացքի ահաբեկչին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով անգլիական The Telegraph պարբերականը, անցած ուրբաթ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հրաձիգով զինված Այուբ Էլ-Ղազանիին առաջինը փորձել էր կանգնեցնել  51-ամյա Մարկ Մուգալյանը:

Նա փորձել էր վնասազերծել ահաբերկչին, ձեռքից խլել հրազենը: Գիտնականի քրոջ փոխանցմամբ` հարձակվելով կալաշնիկովով զինված ահաբեկչի վրա, Մարկ Մուգալյանը ստացել էր թափանցող հրազենային վնասվածք նյարդային հանգույցի վրա, ինչը կարող է խանգարել ձախ ձեռքի ամբողջական աշխատանքին: Մուգալյանը տեղափոխվել է հիվանդանոց և մինչ այժմ գտնվում է բժիշկնեևրի հսկողության տակ

Այնուհետև, երեք ԱՄՆ քաղաքացիների, որոնց թվում էին երկու զինվորականներ և մեկ բրիտանացի գործարար, հաջողվել էր վնասազերծել ահաբեկչին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]