Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը կոչ է արել Բելառուսին՝ նախագահական ընտրություններն անցկացնել ըստ ԵԱՀԿ-ի ստանդարտների

ԱՄՆ-ը կոչ է արել Բելառուսին՝ նախագահական ընտրություններն անցկացնել ըստ ԵԱՀԿ-ի 
ստանդարտների

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը կոչ է արել Բելառուսին՝ 2015 թվականի նախագահական ընտրություններն անցկացնել Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գծով ԵԱՀԿ-ի բյուրոյի ստանդարտներին համապատասխան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ կոչը տեղ է գտել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարության մեջ, որը նա արել է բելառուս վեց ընդդիմադիրների ազատման կապակցությամբ:

Քիրբիի խոսքով՝ Մինսկի կողմից միջազգային ժողովրդավարական չափորոշիչների պահպանումը կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա բարելավմանը: «Այդ քայլերը կամրապնդեն Բելառուսի ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչը Միացյալ Նահանգները միանշանակ պաշտպանում Է»,- ընդգծել է նա:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, ԱՄՆ-ը ողջունում է բանտից Նիկոլայ Ստանկեւիչի ու եւս հինգ ընդդիմադիրների ազատումը:

«Այդ վեց քաղբանտարկյալների ազատումը դրական իրադարձություն է բելառուս ժողովրդի համար եւ կարեւոր քայլ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների նորմալացման ճանապարհին»,- հայտարարել է Քիրբին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]