Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թբիլիսին ապօրինություն է համարում աբխազական երկաթուղու Օչամչիրա-Ինգուրի հատվածի վերականգնումը

Թբիլիսին ապօրինություն է համարում աբխազական երկաթուղու Օչամչիրա-Ինգուրի հատվածի 
վերականգնումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ապօրինություն է համարում Օչամչիրա-Ինգուրի երկաթգծի վերականգնման նպատակով Աբխազիայում սկսված աշխատանքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Նրա խոսքով՝ Թբիլիսին Ռուսաստանի հետ բանակություններ չի վարում Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ: «Այդ թեման մենք չենք քննարկել ոչ Պրահայի ձեւաչափով, ոչ էլ այլ վայրում»,- հայտարարել է Աբաշիձեն:

Ավելի վաղ, ինչպես նշում են վրացական ԶԼՄ-ները, Աբխազիայում երկաթուղու վերականգնման վերաբերյալ հայտարարություն է արել ՌԴ պաշտպանության փոխնախարար գեներալ Դմիտրի Բուլգակովը, ով նշել է, որ հուլիսին Ռուսաստանի երկաթուղային զորքեր են ուղարկվել Աբխազիա՝ վերակագնելու երկաթուղային հաղորդակցությունը:

«Երկաթուղային զորքերի շուրջ 500 զինծառայողներ եւ ավելի քան 50 միավոր հատուկ տեխնիկա աշխատանքներ են իրականացնում Օչամչիրա կայարանից մինչեւ Ինգուրի գետ երկաթուղու վերականգնման համար»,- ճշտել է Բուլգակովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]