Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն հաստատել է ԻՊ-ի հեղինակավոր ղեկավարներից մեկի սպանության լուրը

ԱՄՆ-ն հաստատել է ԻՊ-ի հեղինակավոր ղեկավարներից մեկի սպանության լուրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպանվել է «Իսլամական պետության» երկրորդ հեղինակավոր անձնավորությունը՝ Հաջի Մութազ ալ Հիյալին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա սպանվել է Իրաքի տարածքում, ամերիկյան օդանավերի հարձակման արդյունքում: Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան պատասխանատու Նեդա Պրայսը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին Մոսուլի շրջանում:

Հաջի Մութազ ալ Հիյալին ահաբեկչական կազմակերպության գլխավոր հաակարգողն էր. մեծ քանակությամբ զենքեր, պայթուցիկ սարքավորումներ, ինչպես նաև տրասնպորտային միջոցներ և մարդկանց էր տեղափոխում Սիրիայի և Իրաքի միջև:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում էՍիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է  խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել  է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալԲաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]