Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սաուդաեմենական սահմանին ռազմական ուղղաթիռ է ընկել

Սաուդաեմենական սահմանին ռազմական ուղղաթիռ է ընկել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական դաշինքին պատկանող ռազմական ուղղաթիռը, որը մասնակցում է Եմենում շիա ապստամբների դեմ ռազմական գործողություններին, ընկել է սաուդաեմենական սահմանի մերձակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, արդյունքում երկու օդաչուները զոհվել են: Արաբական դաշինքը հետաքննություն է սկսել դեպքի առթիվ: Իրենց հերթին` շիաները հաստատում են, որ ուղղաթիռ են խոցել:

Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ` արաբական դաշինքի իրականացրած գործողությունների հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել ու վիրավորվել Թայիզ քաղաքում:

2015թհունվարիցերբ շիա ապստամբները գրավել էին մայրաքաղաք  Սանան,   ապստամբների  ճնշման տակ Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին  և վարչապետ Խալեդ Բախախը հրաժարական էին տվելՈրոշ ժամանակ անց նախագահ Մանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմել Ադենիսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների Ադեն մտնելովհեռացել էր երկրից:

Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիայինխնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին:  Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Բահրեյնի, ՔաթարիՔուվեյթիԱՄԷ օդային   ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ» գործողությունը,  որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]