Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Եմենի Նախագահը պահանջներ է ներկայացրել շիաներին

Եմենի Նախագահը պահանջներ է ներկայացրել շիաներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի Նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադին Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Իսմայիլ ուլդ Շեյխ Ահմեդին է փոխանցել պահանջների ցանկը, որոնք պետք է կատարեն շիա ապստամբները՝ հոուսիները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, խոսքն, առաջին հերթին, ՄԱԿ-ի 2216 բանաձևը կատարելու մասին է, որը կոչ է անում կողմերին դադարեցնել կրակը և վերսկսել երկխոսությունը: Բանաձևը նաև պահանջում է շիաներից իրենց ուժերը հեռացնել մայրաքաղաք Սանայից և այլ շրջաններից, ինչպես նաև հանձնել կառավարական ուժերից առգրաված զենքերը:

Նախագահի պահանջների ցանկում նշվել է նաև կրակի 15-օրյա ամբողջական դադարեցման և ապստամբների հսկողության տակ գտնվող տարածքներում մարդասիրական օգնության տրամադրման թույլտվության մասին: Կառավարությունը նաև կոչ է արել ազատ արձակել ձերբակալվածներին, մասնավորապես պաշտպանության նախարար Մահմուդ աս Սուբեյհիին: Բացի այդ, պետք է հանձնել բոլոր պետական ու ռազմական օբյեկտները կառավարական ուժերին, ինչպես նաև հանձնել ծանր զենքերը:

Եմենի կառավարությունը նաև նպատակադրվել է ստեղծել ռազմական դիտորդների խումբ` միջազգային կազմակերպությունների մասնագետներից և միազգային համաժողով գումարել Եմենի վերականգնման համար:

Նախագահի պահանջները ՄԱԿ-ի բանագնացը մոտ ժամանակներս կներկայացնի «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչներին և նրանց կողմից հանդես եկող` Եմենի նախկին նախագահ Ալի Աբդ Ալլահ Սալեհին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]