1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ճապոնիայից տարեկան 10 հազար մարդ է այցելում Հայաստան

Ճապոնիայից տարեկան 10 հազար մարդ է այցելում Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին հատաքրքրված է խորացնել երկկողմ տնտեսական հարբերությունները Հայաստանի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեսպան Տագուչին նշեց, որ ներկայումս դեսպանատունն ուսումնասիրում է առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության հնարավորությունները: «Մինչև հիմա հայ-ճապոնական տնտեսական համագործակցությունը գլխավորապես հիմնված է եղել Ճապոնիայի կողմից տրամադրած տնտեսական օգնության վրա: Մենք ավելի քան 400 մլն դոլարի նվիրատվություն ենք կատարել Հայաստանում: Ես կարծում եմ` այսուհետ պետք է հետազոտել այլ որոլտներում, ինչպես օրինակ` առևտրի և ներդրումների, համագործակցության հնարավորությունները»,- ընդգծեց Ճապոնիայի դեսպանը:

Դիվանագետը հավելեց, որ այդ մասին զրուցել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով ցանկություն է հայտնել, որ երկկրողմ առևտրային հարաբերությունները խթանվեն և ավելի շատ ներդրումներ ներգրավվեն Ճապոնիայից դեպի Հայաստան: «Մեր դեսպանատունն այժմ հետազոտություն է կատարում` պարզելու համար, թե հատկապես որ հայկական ապրանքներն են հետաքրքիր ճապոնացի գործարարներին: Իմ կարծիքով` խուստումնալից ոլորտ է գինու արտադրությունը: Հայաստանի և Ճապոնիայի միջև եղած աշխարհագրական մեծ հեռավորությունը դժվարացնում է միրգ-բանջարեղենի արտահանումը Ճապոնիա»,- ասաց դեսպանը:

Էյջի Տագուչին ոգևորվածությամբ նշեց նաև, որ իր ունեցած վիճակագրական տվյալներով` ամեն տարի ավելի քան 10 հազար մարդ է Ճապոնիայից այցելում Հայաստան: «Դա հիանալի ցուցանիշ է»,- շեշտեց դեսպանը` նկատելով, որ զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա:

Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությաւնները հաստատվել են 1992թ.սեպտեմբերի 7-ին: 2010թ. հունիսից Ճապոնիայում գործում է Հայաստանի  դեսպանությունը, իսկ 2015թ. հունվարից Հայաստանում գործում է Ճապոնիայի  դեսպանությունը: 

ՀՀ-ից և Ճապոնիա 2014 թվականին արտահանվել է 0.12 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք, այդ երկրից Հայաստան է ներմուծվել` 106.7 մլն ԱՄՆ դոլարիՃապոնիայից ներմուծվող հիմնական ապրանքատեսակներն են վերգետնյա տրանսպորտային միջոցները, օպտիկական և լուսանկարչական գործիքները, մեքենաշինական և էլեկտրական սարքավորումներ:

Հայաստանից Ճապոնիա են արտահանվում ոգելից ըմպելիքներ, դեղագործական մթերք, քիմիական միացություններ, պղինձ, երկաթ և ծխախոտ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]