Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Warner Bros. կինոստուդիան էկրանավորում Է Դանթեի «Աստվածային կատակերգությունը»

Warner Bros. կինոստուդիան էկրանավորում Է Դանթեի «Աստվածային 
կատակերգությունը»

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան Warner Bros. կինոընկերությունը ձեռնամուխ Է եղել համաշխարհային գրականության մեծագույն ստեղծագործության՝ Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգության» (1265-1321) հիման վրա ֆիլմի ստեղծման աշխատանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deadline ինտերնետ-պորտալին:

«Մյուս կինոստուդիաների հետ կատաղի պայքում Warner Bros.-ը Inferno («Դրախտ») ֆիլմի սցենարը ձեռք Է բերել Դուեյն Ուորելից,-նշում Է պորտալը:- «Աստվածային կատակերգության» առաջին մասի նրա մշակումը, որի կենտրոնում սցենարիստը դրել Է Դանթեի եւ Բեատրիչեի սիրո պատմությունը, հետաքրքրել Է Հոլիվուդին»: 

Ըստ Հոլիվուդի աղբյուրների, կինոստուդիան այժմ ընտրում Է ռեժիսորին, որից հետո կորոշվեն նաեւ գլխավոր դերակատարները:

Կինոնկարի հաջողության դեպքում Warner Bros.-ը մտադիր Է նկարահանել առնվազն եւս երկու ֆիլմ, որոնց հիմքում կլինի «Աստվածային կատակերգությունը»:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, անցյալում կինեմատոգրաֆիստները Դանթեի պոեմը մեծ Էկրան փոխադրելու փորձեր արել են: Սակայն պարզվել Է, որ նրա Էպիկական թափը եւ փիլիսոփայական խորությունը կինոստուդիաների ուժից վեր Է:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]