Ժան Էքյանի`Օլանդի լուսանկարն ընդգրկվել է լավագույն լուսանկարների թվում
12:44, 21 Օգոստոս 2015
ՓԱՐԻԶ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լուսանկարիչ Ժան Էքյանի լուսանկարն ընդգրկվել է լուսանկարիչների միջազգային օրվա առթիվ Citizenside լուսանկարչական ամսագրի կազմած լավագույն լուսանկարների ցանկում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, լավագույնների ցանկում ընդգրկվել է ֆրանսահայ մեկ այլ լուսանկարիչ Ռոժեր Գասպարյանի նկարը, որում Էքյանը լուսանկարում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Մրցույթը կազմակերպել է Citizenside – Newzulu գործակալությունը, որը համագործակցում է աշխարահի տարբեր ծայրերի լուսանկարիչների, ինչպես նաև AFP և Getty image գործակալությունների հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում