Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թբիլիսիում ջրհեղեղի հետեւանքների վերացումը կավարտվի հոկտեմբերի 15-ին

Թբիլիսիում ջրհեղեղի հետեւանքների վերացումը կավարտվի հոկտեմբերի 15-ին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում ջրհեղեղի հետեւանքների վերացման աշխատանքները քաղաքապետարանը ծրագրում է ավարտվել մինչեւ հոկտեմբերի կեսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թբիլիսիի փոխքաղաքագլուխ Դմիտրի Կումսիշվիլին հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Լույս հունիսի 14-ի գիշերը Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղ է տեղի ունեցել. ափերից դուրս եկած Վերե գետը ջրասույզ է արել բնակելի շենքեր, կենդանաբանական այգին, շների համար նախատեսված մասնավոր ապաստարանը, վնասել է քաղաքային ենթակառուցվածքը: Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ զոհվել է 19 մարդ, շուրջ 300 բնակիչներ անօթեւան են մնացել:

«Ամենաերկարաժամկետ նախագիծը լինելու է կենդանաբանական այգին, որի վերականգնումը կպահանջի մոտավորապես մեկուկես տարի, մնացած աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 15-ին»,- ասել է Կումսիշվիլին:

Նա նաեւ նշել է, որ մինչեւ հոկտեմբերի 15-ը կավարտվի ջրհեղեղից տուժած բնակիչներին կացարանով ապահովումը: «Մենք արդեն փող ենք փոխանցել անտուն մնացած 54 ընտանիքներից 32-ին… զուգահեռաբար նորոգում ենք այն տները, որոնք տուժել են հեղեղումից»,- հայտարարել է Կումսիշվիլին:

Նրա խոսքով՝ հեղեղումից տուժածներին տներով եւ անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար բյուջեից կպահանջվի 20 մլն լարի (մոտավորապես 8,6 մլն դոլար):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]