Հունաստանի վարչապետն այսօր հրաժարական կտա. «Ռոյթերս»
21:20, 20 Օգոստոս 2015
ԱԹԵՆՔ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն օգոստոսի 20-ին հրաժարականի դիմում կներկայացնի երկրի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Վերջինիս տեղեկություններով, Ցիպրասը պատրաստվում է թողնել վարչապետի պաշտոնը, որպեսզի հնարավոր դառնա վաղաժամ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հրաժարականի դեպքում ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին: Օգոստոսի 20-ին արտասահմանյան վարկատուներից Հունաստանը կստանա աջակցության փաթեթի երրորդ մասը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում