Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մակեդոնիայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել Հունաստանի հետ սահմանում

Մակեդոնիայի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել Հունաստանի 
հետ սահմանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակեդոնիայի իշխանությունները երկիր միգրանտների հոսքի կապակցությամբ օգոստոսի 20-ին արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել Հունաստանի հետ իրենց հարավային սահմանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական հայտարարությանը:

Գործակալության տվյալներով՝ Հունաստանի հետ սահման կփոխադրվեն բանակային ստորաբաժանումներ, որոնք կօգնեն վերահսկել միգրանտների հոսքը երկիր:

«Հարավային սահմանում աճող ճնշման կապակցությամբ ավելի ուժեղ ու արդյունավետ հսկողություն Է պահանջվում տարածաշրջանում, որտեղ Հունաստանի կողմից սահմանի անօրինական հատման բազմաթիվ դեպքեր են գրանցվել»,-հայտարարել են տեղի իշխանությունները:

Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը վերջին տարվա ընթացքում սրվել Է՝ կապված Հյուսիսային Աֆրիկայից, Մերձավոր Արեւելքից, Կենտրոնական ու Հարավային Ասիայից գաղթականների աճող հոսքի հետ: ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն ծովային ճանապարհով Եվրոպայի երկրներ են ժամանել շուրջ 250 հազար գաղթյալներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]