Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արծվանիստ գյուղի կենտրոնական ճանապարհը հիմնանորոգման հրատապ կարիք ունի

Արծվանիստ գյուղի կենտրոնական ճանապարհը հիմնանորոգման հրատապ կարիք ունի

ԳԱՎԱՌ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղում կենսական  նշանակության խնդիրների մեջ բնակիչներն առավել կարեւորում են գյուղի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը, գյուղի կենտրոնական ճանապարհի երկարությունը կազմում է երեք կիլոմետր, որը չի հիմնանորոգվել անցած դարի ութսունական թվականներից ի վեր:

«Ասֆալտի շերտը վնասված է գրեթե բոլոր հատվածներում: Տեղական միջոցներն անբավարար են նման ծավալի հիմնանորոգում իրականացնելու համար, իսկ ճանապարհների դժվարանցանելի վիճակը խորանում է տարեցտարի: Ի դեպ, մեր ճանապարհների քարուքանդ վիճակը եւ անհրապույր տեսքը տհաճություն են պատճառում ոչ միայն մեր բնակիչներին, այլ նաեւ հազարավոր զբոսաշրջիկների եւ ուխտավորների, ովքեր մեր գյուղ են գալիս` միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոց համարվող Վանեվանը տեսնելու նպատակով: Խնդիրը տեղում դիտարկել է  Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, իսկ մենք հույսով սպասում ենք ՀՀ կառավարության աջակցությանը»,-նշեց համայնքի ղեկավարը:

 Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի հավաստմամբ` Արծվանիստի կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման խնդիրը ներառված է մարզի ճանապարհաշինության միջնաժամկետ ծախսային ծրագրերում. այն մարզպետի կողմից ներկայացվել է կառավարության ուշադրությանը:»Ճանապարհաշինական բազմաթիվ ծրագրեր են մեզ սպասում, որոնց իրականացման համար տրամադրվող միջոցները սուղ են` բոլոր խնդիրները միանգամից կարգավորելու համար: Մենք էլ ենք կարեւորում Արծվանիստի ճանապարհի նորոգումը, որն էլ ներառել ենք միջնաժամկետ ծախսային ծրագրերում: Մեր մոտավոր հաշվարկներով այդ ճանապարհի նորոգման յուրքաքանչյուր կիլոմետրի վրա կծախսվի մոտ հարյուր միլիոն դրամ: Առայժմ չեն հստակեցված միջոցների տրամադրման ժամկետները»,-նշեց բաժնի վարիչը: -

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]