Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հնչակյան 20 նահատակների մասունքները կամփոփվեն Երեւանում

 Հնչակյան 20 նահատակների մասունքները կամփոփվեն Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ջանքերով Հնչակյան 20 նահատակների (Փարամազը և 19 նահատակները) մասունքները Թուրքիայից կբերվեն Երեւան եւ կամփոփվեն հայրենիքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում կուսակցության Կենտրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանն ասաց, որ գործընթացը մոտ է ավարտին եւ շուտով անկախ Հայաստան ունենալու գաղափարի համար իրենց կյանքը տված երիտասարդները պատշաճ կերպով կվերահուղարկավորվեն մայրենի հողում:

«Գործընթացը շատ մոտ է ավարտին: Մեր տասնամյակների երազանքն է եղել, որ 20 հերոսները, ովքեր պատկանում են հայ ազգին, այլ ոչ թե միայն ՍԴՀԿ-ին, պատշաճ կարգով վերահուղարկավորվեն մայրենի հողում: Այս մարդիկ Ցեղասպանության առաջին զոհերից էին, ովքեր զոհվեցին պայքարի ճանապարհին: Մեր 20 հերոսների մասունքների վերահուղարկավորումը մի երազ էր, որը, մոտ ապագայում իրականություն կդառնա»,- ասաց Սեդրակ Աճեմյանը` հավելելով, որ ներկա դրությամբ կուսակցությունը Հայաստանի պատկան մարմինների հետ բանակցություններ է վարում այս խնդրի հետ կապված: Կուսակցությունում վստահ են, որ նման համազգային իրադարձության համար պատվավոր տեղ կհատկացվի:

Փարամազ կամ Մատթեոս Սարգսյանը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ է, ՍԴՀԿ անդամ: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում և որոշ ժամանակ զբաղվել ուսուցչությամբ:  1897թ. իր ստեղծած ֆիդայիների խմբով անցել է Վան, սակայն ձերբակալվել է և դատապարտվել մահվան։ Բայց Վանի ռուսական փոխհյուպատոսի միջնորդությամբ ազատվել է կալանքից և ուղարկվել Կովկաս։ Փարամազը կազմակերպել է Կովկասի փոխարքա Գոլիցինի ահաբեկումը։ 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումից հետո անցել է Թուրքիա, քարոզել Օսմանյան կայսրությունում ապրող ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու գաղափարը։ Հետագայում անվստահություն է հայտնել երիտթուրքերի նկատմամբ, նրանց անվանել «հայոց դահիճներ»։ 1914-ի հուլիսի 14-ին թուրքական իշխանությունների կողմից հնչակյանների ձերբակալությունների ժամանակ բանտարկվել է նաև Փարամազը և 19 հոգու հետ կախաղան բարձացվել Կ. Պոլսում։ 2001թ. նրա ծննդավայրում` Մեղրիում կանգնեցվել է Փարամազի հուշարձանը։ Մեղրիի փողոցներից մեկը կոչվում է նրա անունով։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]