Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զորրոն կվերադառնա մեծ Էկրան

Զորրոն կվերադառնա մեծ Էկրան

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորրոն, որը հանդիսատեսներին հայտնի Է որպես դիմակավոր հերոս, ով օգնության Է հասնում Նոր Իսպանիայի ընչազուրկ բնակիչներին, կրկին կվերադառնա մեծ Էկրաններ: Lantica Media եւ Sobini Films կինոընկերությունները հայտարարել են կինոնկարի նախապատրաստական աշխատանքների մասին, որն ստացել Է «Զորոն վերածնվում Է» անվանումը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Vanity Fair-ին:

Ֆիլմի գործողությունը տեղի Է ունենալու Կալիֆոռնիայում, ինչպես եւ սկզբնաղբյուրում՝ Ջոնսթոն Մաքքալիի 1920-ական թվականների արկածային գրքերում: Փոխվելու Է գործողության ժամանակը. հեղինակները հերոսին տեղափոխելու են մոտ ապագա՝ ստեղծելով աշխարհի վախճանից հետո Զորրոյի մասին պատմության տարբերակը:

Ինչպես նշում Է The Hollywood Repoter-ը, նկարահանումները կսկսվեն 2016 թվականի մարտին Դոմինիկյան Հանրապետության Pinewood ստուդիայում: Գլխավոր դերակատարին եւ ռեժիսորին դեռ չեն ընտրել:

«Յուրաքանչյուր սերունդ ունի իր Զորրոն, եւ մենք ուրախ ենք, որ նոր Զորրոյին ներկայիս սերնդին ներկայացնելու հնարավորություն ունենք»,-նշել Է Lantica Media-ի ղեկավար Անտոնիո Ջենարին:

Նախագիծն օտարերկրյա դիստրիբյուտորներին կներկայացնեն այս տարի Տորոնտոյում կայանալիք կինոփառատոնում:

Զորրոյի մասին նոր ֆիլմի նկարահանումների գաղափարն առաջին տարի չԷ, որ քննարկվում Է: Ավելի վաղ նախագիծը մշակման փուլում Էր գտնվում 20th Century Fox ստուդիայում, իսկ բեմադրիչներն Էին համարվում Բրայան Սինգերը, Հարի Ուիթան: Այժմ արտադրությամբ զբաղվում են Lantica Media-ն եւ Sobini Films-ը:

Այսօրվա դրությամբ վերոհիշյալ հերոսի մասնակցությամբ վերջին կինոֆիլմը Էկրան Է բարձրացել 2005 թվականին եւ կոչվել Է «Զորրոյի լեգենդը»: Այդ կինոնկարում գլխավոր հերոսի դերը խաղացել Է Անտոնիո Բանդերասը: Ֆիլմը 1998 թվականին թողարկված «Զորրոյի դիմակը» ժապավենի շարունակությունն Էր, որում նույնպես խաղացել Է Բանդերասը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]