1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երջանիկ եմ թիմում տեղս վերջնականապես գտնելու համար. Հենրիխ Մխիթարյան

 Երջանիկ եմ թիմում տեղս վերջնականապես գտնելու համար. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական Bild հանդեսին տված հարցազրույցում նշել է, որ շատ երջանիկ է գերմանական թիմում իր տեղը վերջնականապես գտնելու համար: «Արմենպրես»-ը հարցազրույցը ներկայացնում է ամբողջությամբ.  

- Պարոն Մխիթարյան, կարո՞ղ եք պատմել ինչ է կատարվել։ Ձեզ անհնար է ճանաչել...

- Մենք շատ քրտնաջան ենք մարզվել…

- Իսկ եթե լու՞րջ։

- Ես վստահ եմ ուժերիս ու զգում եմ թիմակիցներիս աջակցությունը։ Շատ երջանիկ եմ, որ գտա իմ տեղը թիմում։

- Դուք կրկի՞ն այն մակարդակի վրա եք, ինչ 2013 թվականին էր, «Շախտյոր»-ից «Բորուսիա» տեղափոխվելիս։

- Չեմ ցանկանում մեծամիտ թվալ, բայց ինձ թվում է՝ ես կարող եմ և ավելի լավ խաղալ։

- Ի՞նչ եք ցանկանում ասել։

- «Շախտյոր»-ում իմ գլխավոր նպատակը գոլեր խփելն էր, քանի որ իմ բրազիլացի խաղընկերները ստեղծում էին գրոհներն ու կառավարում էին խաղը։ «Բորուսսիա»-ում ես կարող եմ կառավարել խաղը, գոլեր խփել ու արդյունավետ փոխանցումներ կատարել։ Այստեղ ես ամեն ինչ էլ կարող եմ։ Եվ, փա'ռք Աստծո, կարողանում եմ լուծել այդ խնդիրները։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ կշարունակեմ այսպես խաղալ։

- Դուք, իրոք, կարողանում եք լուծել բոլոր խնդիրները։ Դրա վկայությունն է երկրպագուների արձագանքը։ Երկրպագուները շաբաթ օրը հոտնկայս ծափահարելով էին ճանապարհում ձեզ։

- Մարզադաշտում անկրկնելի մթնոլորտ էր։ Մարմնովս սարսուռ էր անցնում։ Շնորհակալ եմ երկրպագուներին, որ այսպես են աջակցում մեզ ու շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք պարգևատրել նրանց 4-0 հաշվով հաղթանակով։

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջին տուրում «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության է հասել մյունխենգլադբախի «Բորուսսիա»-ի նկատմամբ: Այդ խաղում Մխիթարյանը դարձել է երկու գոլի հեղինակ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]