Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոյեմբերից Էրմիտաժը կմնա առանց ոստիկանական հսկողության

Նոյեմբերից Էրմիտաժը կմնա առանց ոստիկանական հսկողության

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Էրմիտաժի ղեկավարությունը ծանուցում է ստացել առ այն, որ նոյեբերի 1-ից ոստիկանությունը կդադարի հսկել թանգարանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, պատճառը ՌԴ ներքին գործերի համակարգում կրճատումներն են:

Ինչպես հայտարարել է Ռուսաստանի թանգարանների միության նախագահ և Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխաիլ Պեոտրովսկին, խնդիրը կառնչվի նաև երկրի մնացած թանգարաններին: Այս առիթով նա առաջարկել է իրականացնել համատեղ ուսուցման դասընթացներ և մշակել խուլիգաններից ցուցանմուշների պաշտպանության համակարգ՝ ներառելով վարձու պահնորդական կազմակերպություններին:

«Մենք տեղեկացել ենք, որ նոյեմբորի 1-ից ողջ ոստիկանական անվտանգության համակարգը, որ գործում է մեզ մոտ, հեռանում է Էրմիտաժից: Եվ կա միայն շատ կարճ ցուցակ, Մշակույթի նախարարության կողմից հաստատված, որտեղից այն չի հանվի, սակայն այդ ցուցակը հրապարակված չէ»,- ասել է Էրմիտաժի գլխավոր տնօրենը:

Նա հիշեցրել է, որ օգոստոսի 14-ին «Աստծո կամք» շարժման անդամները ներխուժել էին Մանեժում անցկացվող «Քանդակներ, որոնց մենք չենք տեսնում» ցուցահանդես և հայտարարել, որ ներկայացված աշխատանքները վիրավորում են հավատացյալների զգացմունքները, ինչպես նաև փորձել են կոտրել դրանք:

«Մենք ունենք մեր սեփական անվտանգության ծառայությունը, սակայն ոստիկանությունը միակն է, որ կարող է ստիպողաբար դուրս հրավիրել մարդուն, միակն է, որ զենված է: Անվտանգություն ապահովող այլ տիպի  կազմակերպություններն ունեն ավելի քիչ իրավունքներ: Մանեժում էլ կար անվտանգության մասնավոր ծառայություն, սակայն դրա աշխատակիցները միջադեպի ժամանակ չգիտեին ինչ անել. կանգնած նայում էին տեղի ունեցածին»,- պարզաբանել է Պիոտրովսկին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]