1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արմեն Աշոտյանը բազեկաններին խորհուրդ տվեց անընդհատ ինքնակրթությամբ զբաղվել

Արմեն Աշոտյանը բազեկաններին խորհուրդ տվեց անընդհատ ինքնակրթությամբ զբաղվել

ԾԱՂԿԱՁՈՐ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով իր ուսանողական տարիներին եղել է ակտիվ բազեական և ղեկավարել համահայկական հավաքի Կարմիր ճակատը, հանդիպեց «Բազե 2015»-ի մասնակիցներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Աշոտյանը խոստացավ պատասխանել բազեականների բոլոր հարցերին:

Անդրադառնալով բարձրացված հարցին, թե ինչ է արվում բնածին ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց հաճախելու հարցը լուծելու համար, Արմեն Աշոտյանը նշեց, որ Հայաստանում այդ խնդիրը իրոք գոյություն ունի: «Անձամբ ես և մեր նախարարությունը Հայաստանում ներառական կրթության կողմնակիցն ենք, և յուրաքանչյուր երեխա պետք է իր կարողությւններին համապատասխան կրթություն ստանա»,- նշեց Աշոտյանը` հավելելով, որ Հայաստանում կա շուրջ 150 ներառական դպրոց:

Աշոտյանը հավելեց, որ նշյալ խնդրի լուծման համար պետք է ապահովել ներառական կրթություն թե՛ ֆիզիկական հասանելիության, թե՛ հոգեբանական և իրավական առումներով:

Բազեականներից մեկը հետաքրքրվեց, թե որն է Արմեն Աշոտյանի աշխատանքի ամենահետաքրքիր հատվածը, որին ի պատասխան նախարարը նշեց. «Արդեն 7 տարի է, ինչ պատիվ ունեմ լինել կրթության և գիտության նախարար: Սա մի պարտականություն է, երբ ամեն օր կարող ես «գնդակոծվել»: Աշխատելիս ուժ է տալիս մարդկանց օգնելու հնարավորությունը»,- ընդգծեց նախարարը:

Հարց հնչեց նաև այն մասին, թե արդյոք նախարարին չի մտահոգում այն հանգամանքը, որ 12-ամյա կրթության պայմաններում դպրոցն ավարտողները բուհ ընդունվելու ժամանակ չեն ունենում, և ծառայությունն ավարտելուց հետո մարում է հետաքրքրությունը կրթության հանդեպ: Նախարար Աշոտյանը հայտնեց, որ Պաշտպանության նախարարության հետ որդեգրել են մի քաղաքականություն, որպեսզի կրթության իրավունքը և զինծառայության պարտականությունը համատեղելի լիենեն: «Մենք առանձին մրցույթով բուհեր ընդունվելու հնարավորություն ենք տալիս բանակից վերադարձածներին: Այսօր 200 հայ տղա կարողանում է պետության հաշվին ստանալ բարձրագույն կրթություն: Առանձին մրցույթով ընդունելություն է կազմակերպվում նաև մագիստրատուրայում: Տարեկան մենք հատկացնում էինք 100 տեղ, իսկ այս տարի ունենք 199 տեղ»,- տեղեկացրեց նախարարն` ավելացնելով, որ պաշտպանական դիրքերում ծառայած տղաները օրենքով սահմանված կարգով 30 տոկոս զեղչի հնարավորություն են ստանում:

Անդրադառնալով 12-ամյա կրթությանը՝ Արմեն Աշոտյանը նշեց, որ այն այլընտրանք չունի Հայաստանում, քանի որ 10-ամյա կրթության ատեստատով եվրոպական ոչ մի բուհի դռներ չեն բացվի հայ ուսանողներչի առջև:

Արմեն Աշոտյանը հավաքված երիտասարդներին խորհուրդ տվեց անընդհատ ինքնակրթությամբ զբաղվել, որի արդյունքը տեսանելի կլինի տարիներ հետո:

Օգոստոսի 17-23-ը Ծաղկաձորում անցկացվում է «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքը: Երիտասարդական այս հավաքին ամեն տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ: «Բազե» հավաքը կազմված է եռագույնը խորհրդանշող երեք ճակատներից, որոնք էլ բաժանվում են 9 հոգանոց 45 ջոկատների: 7 օրերի ընթացքում հավաքի մասնակիցները մրցում են ինտելեկտուալ, մշակութային, սպորտային մրցույթներում: Բազեականները հավաքի ընթացքում հանդիպումներ են ունենում նաև քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]