Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հողմիկում պեղումները հեթանոսական Հայաստանի սովորույթների մասին նորանոր գաղտնիքներ են բացահայտում

Հողմիկում պեղումները հեթանոսական Հայաստանի սովորույթների մասին նորանոր գաղտնիքներ են բացահայտում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Հողմիկ գյուղի տարածքը շարունակում է գրավել ինչպես  հայ, այնպես էլ այլազգի հնագետներին: Նախկինում Իլլի, Իլլի Ղարաքիլիսա, Իլլու անվանումներն կրած գյուղը, որը Հողմիկ է վերանվանվել 1978 թ-ին, շարունակում է հնագիտական արշավախմբերի համար հարուստ տարածք մնալ: Գյուղից քիչ հեռու՝ հարավարևմտյան ծայրամասում, հայտնաբերվել է հելլենիստական ժամանակաշրջանի մեծ բնակավայրի մի հատված: Հողմիկի համալիրը կառուցվել է Արտաշես Բ (մ.թ.ա. 30–մ.թ.ա. 20) թագավորի օրոք: Տարածքում հնագիտական պեղումներ իրականացվել են դեռ խորհրդային տարիներին՝  1987 թվականին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության ինստիտուտի արշավախումբը՝  Հայկ Հակոբյանի գլխավորությամբ, ժամանել է  Հողմիկ գյուղ Կապսի ջրամբարի շինարարությունից առաջ տեղանքն ուսումնասիրելու համար՝ չիմանալով տարածքի հնագիտական արժեքի մասին: Ուսումնասիրության ընթացքում պատահաբար հայտնաբերվել է  հեթանոսական համալիրը։ 1987թ-ից մինչև 1993թ. համալիրի տարածքում կատարվել են պեղումներ« սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով արշավախումբն իր աշխատանքները շարունակելու հնարավորություն ստացավ միայն 13 տարի անց՝ 2006 թվականին: 2004 թվականին արշավախումբը Հողմիկում նաև բացահայտել է միջնադարյան մի ճանապարհ« որը տանում է դեպի լեռները, իսկ Հողմիկի հարևան Ջրաձոր գյուղում բացահայտվել է 8 մետր լայնությամբ և երկարությամբ միջնադարյան մի շինություն, որը նստած է անտիկ դամբարանների վրա, իսկ անտիկ դամբարաններն էլ մխրճված են բրոնզեդարյա բնակավայրի մեջ:

2014 թվականին արշավախմբին հաջողվել է հայտնաբերել Անահիտ աստվածուհու տաճարը։ Հողմիկի համալիրը« ինչպես նաև բազմաթիվ այլ հեթանոսական համալիրներ, ընդգրկում է մի շարք տաճարներ՝ գլխավոր աստվածների կոթողները։ Հողմիկում եղել են գտել հայ հեթանոսական բոլոր գլխավոր աստվածների տաճարները' Արամազդ, Վահագն, Անահիտ, Աստղիկ, Միհր, Նանե և այլն։

 Այս տարի արշավախումբը նպատակ ունի անցած տարիների կատարած հետազոտությունները մեկտեղել, չափագրել ու վերջում ամփոփոփել Հողմիկի մասին պատմող գիտական աշխատության մեջ: Աշխատության առաջին հատորի մեջ կընդգրկվեն Հողմիկի տարածքում նախորդ տարիներին արված պեղումների հատակագծերը, մանրամասն գծանկարներ և այլն:

Արշավախմբի տարբեր տարիների պեղումների հավաքածուն բավական մեծ է՝ կուռքեր, բագիններ, զոհասեղաններ, ոսկորներ և այլն. այն, ինչը հստակ պատկերացում է տալիս հեթանոսական դարաշրջանի սովորույթների մասին: Տարածքը բաժանված է  մասերի, ինչպես հնագետներն են ասում` սենյակներ, որոնք ունեն իրենց զոհասեղանները, որտեղ  կատարվել են թաղման կամ զոհաբերության ծեսեր: Տարածքում կա դամբարանադաշտ, ինչպես նաև ներքին գերեզմանոցներ՝ տաճարում ծառայողների համար:

Ի դեպ, ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, հեթանոսական Հայաստանում կատարվել է դիամասնատում, ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց: Նմանտիպ դիամասնատման հնագետները հանդիպել են նաև Հողմիկի մանկական դամբարանում: «Այստեղ հայտանբերվել են մանկան տարբեր մասեր, ինչը խոսում է այն մասին, որ իրականացվել է դիամասնատման ծես. մահվանից հետո մարմինը բաժանում էին մասերի, որովհետև այդ մարդիկ կարծում էին, որ այն ինչը բաժանվում է, միտում ունի մի օր միանալու»,- «Արմենպրես»-ին պատմեց Հայկ Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով` այն, որ հեթանոսական Հայաստանից մեզ են փոխանցվել շատ ծեսեր, դա արդեն անժխտելի է, իսկ դրա վառ ապացույցը կենդանիների զոհաբերությունն է:

Այս տարի հայ հնագետներին միացել են նաև  ռուս երիտասարդ հնագետները՝ Սանկտ Պետերբուրգի դասական գիմնազիայի խումբը: Համեմատելով օրինակ Ղրիմում նույն թվագրության հնավայրերի հետ` գիմազիայի դասախոս, հնագետ Վերա Գեվտերը,  հայկական հնավայրում  ճարտարապետությունից բացի նաև կենսապայմանների տարբերություն է տեսնում` Հողմիկում գտած հարուստ պատմական ժառանգությունը նաև խոսում  է այն մասին, որ հայերն համեմատաբար  ավելի քաղաքակիրթ են եղել:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am