1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բեռլինը տեղեկություններ չունի հետախուզվող թուրք դատախազների մասին. Գերմանիայի ԱԳՆ

Բեռլինը տեղեկություններ չունի հետախուզվող թուրք դատախազների մասին. 
Գերմանիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շաֆերն օգոստոսի 17-ին հայտարարել է, որ նախարարությունը տեղեկություններ չունի հետախուզվող թուրք դատախազների մասին, որոնք իբրև թե գնացել են Գերմանիա և որոնց համար Թուրքիայի կառավարությունը ձերբակալման հրահանգ է ներկայացրել: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով todayszaman.com-ը, Գերմանիայի արդարադատության նախարարության խոսնակը ևս հայտնել է, որ նախարարությունը տեղեկություն չունի նախկին դատախազներ` Զաքերիա Օզի և Ջելալ Քարայի գտնվելու վայրի մասին և ավելացրել, որ նախարարությունը ընթացիկ գործերի վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրում:

Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Գերմանիային, որ իր երկիրն ապագայում չի հանձնի որեւէ հանցագործի, եթե Գերմանիան հրաժարվի հանձնել դատախազ Զաքերիա Օզին: Էրդողանը նման կարծիք է հայտնել` չնայած այն բանին, որ Ինտերպոլը դեռեւս Օզի ձերբակալության մասին «կարմիր ծանուցագիր» չի տվել:

Էրդողանը վստահություն է հայտնել, որ Ինտերպոլը Օզի եւ հետախուզվող մյուս դատախազի` Ջելալ Քարայի ձերբակալության համար «կարմիր ծանուցագիրը» կտա մոտ ժամանակում:

Զաքերիա Օզն ու Ջելալ Քարան 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիան ցնցած` «Մեծ կաշառք» կոչված կոռուպցիոն սկանդալը բացահայտած բարձրաստիճան դատախազներն են: Այդ ժամանակ մերկացվել էին Էրդողանի որդու, դստեր եւ փեսայի, ինչպես նաեւ մի քանի նախարարների եւ նրանց որդիների մասնակցությամբ միլիարդների հասնող կոռուպցիոն գործարքները:

Էրդողանն այն ժամանակ հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի, արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:

Այդ խայտառակությունը կոծկելու նպատակով, Էրդողանի հրամանով Զաքերիա Օզն ու գործը ղեկավարող մյուս դատախազները հեռացվեցին զբաղեցրած պաշտոններից: Նրանց նկատմամբ դատական գործեր հարուցվեցին: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ եւ դատական համակարգերը «գյուլենականներից մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]