Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ծաղկաձորում մեկնարկեց «Միություն 2015. հաղթանակի ժառանգները» ռազմամարզական հավաքը

 Ծաղկաձորում մեկնարկեց «Միություն 2015. հաղթանակի ժառանգները» ռազմամարզական 
հավաքը

ԾԱՂԿԱՁՈՐ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծաղկաձորը մեկ հարկի տակ է հավաքել նախկին ԽՍՀՄ որոշ հանրապետությունների 500 պատանիների, ովքեր այսօրվանից սկսած երկու շաբաթ շարունակ մասնակցելու են «Միություն 2015. հաղթանակի ժառանգները» ռազմամարզական հավաքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հավաքի բացման արարողությանը ներկա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորեց նմանօրինակ միջոցառումների անցկացումը` շեշտելով, որ յուրաքանչյուր համակարգից պետք է քաղել լավագույնը, օգտագործել եւ փոխանցել գալիք սերունդներին:

«Ավանդույթ է դարձել ԱՊՀ եւ մի քանի այլ հրավիրված երկրների կողմից այս միջոցառման իրականացումը: Ավանդույթները, որ ձեռք են բերվել նախորդ սերնդի եւ հատկապես այն նվիրյալներից ովքեր Հայրենական մեծ պատերազմի մասնակցությամբ հայրենասիրական վսեմ հատկանիշներ են ստեղծել, պետք է պատշաճ կերպով փոխանցենք մեր երեխաներին: Յուրաքանչյուր համակարգից պետք է քաղել լավագույնն ու օգտագործել: Խորհրդային ժամանակահատվածից մենք մեծ ձեռքբերումներ ունենք, որոնցից կարեւորը ռազմահայրենասիրական դաստիարակությունն է: Մեր սերնդակիցները գտնում են, որ եթե դա պատշաճ կերպով չփոխանցեն գալիք սերնդին, ապա, նշանակում է, որ այդ ամենն իզուր է անցել»,- ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ այս տարի ռազմամարզական հավաքն անցկացվում է Հայաստանում, քանի որ նախորդ տարի Հայաստանի ներկայացուցիչները լավագույն արդյունքն էին ցույց տվել:

Միջոցառման ընթացքում ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար  Ալեքսանդր Սինայսկին էլ փաստեց, որ նախկին ԽՍՀՄ երկրներին կապում է մեկ պատմություն եւ այդ պատմությունը պետք է ներկայացնել նաեւ երիտասարդ սերնդին:

«Միություն 2015. հաղթանակի ժառանգները» ռազմամարզական հավաքը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին. նպատակն է երեխաների մեջ հայրենասիրություն, ընկերություն, բարեկամություն սերմանելը: Հավաքին մասնակցելու համար Հայաստան ժամանած բոլոր պատանիները բացի մրցույթներին մասնակցելուց այցելելու են նաև թանգարաններ, լինելու են Ծիծեռնակաբերդում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, Էջմիածնում, Մատենադարանում։

Հայաստանից հավաքին մասնակցում է 4 թիմ` Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը, ԵԿՄ-ի, Փոքր Մհեր եւ Տիգրան Մեծ կրթահամալիրների պատանին ներկայացուցիչները: ԼՂՀ-ից ռազմամարզական հավաքին կմասնակցեն Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]