Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արևելքի քրիստոնյաների խնդիրներին առնչվող միջազգային կոնֆերանսը կկայանա սեպտեմբերին Փարիզում

Արևելքի քրիստոնյաների խնդիրներին առնչվող միջազգային կոնֆերանսը կկայանա 
սեպտեմբերին Փարիզում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտաքին գործերի նախաձեռնությամբ այս տարվա սեպտեմբերի 8-ին Փարիզում կգումարվի միջազգային կոնֆերանս` նվիրված Արևելքի քրիստոնյաների առջև ծառացած հիմնախնդիրներին, մասնավորապես Իրաքում և Սիրիայում ծավալվող իրադարձությունների համատեքստում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ֆրանսիական Le Figaro պարբերականը, կոնֆերանսին մասնակցելու են ավելի քան 60 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իրաքից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններից, մասնավորապես ՄԱԿ-ից: Իր ֆրանսիացի գործընկերոջ հետ կոնֆերանսը համանախագահելու է Հորդանանի արտաքին գործերի նախարար Նասեր Ջուդեհը:

Le Figaro-ն նշում է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումից ի վեր Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը փորձում է ակտիվորեն ներգրավվել դրա շուրջ ընթացող դիավանագիտական գործընթացներին` մասնավորապես Ֆրանսիան ներկայացնելով. «որպես Արևելքի քրիստոնեական համայնքների պաշտպան»:

Մերձավոր Արևելքի քրիստոնյաների առջև ծառացած մարտահրավերների մասին գրելիս Le Figaro-ի մեկնաբան Շառլ Ժեգյուն նշում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը դեռևս մարտին ներքին գործերի նախարարությունում հանդիպում էր ունեցել Արևելքի քրիստոնեական համայնքների ներկայացուցիչների հետ, «սակայն այս թեմաների առնչությամբ Օլանդի առավել խիստ հայտարարություններն արվեցին մայիսին Երևան կատարած այցի ընթացքում: «Այդ ժամանակ նա Մերձավոր Արևելքի իրադարձություններն ավանեց ոչնչացման մեթոդիկ և համակարգված նախաձեռնություն, որը նմանություններ ունի մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը: Իսկ այսօր արդեն արտաքին գերծերի նախարար Լորան Ֆաբիուսը հանդես է գալիս խոշոր նախաձեռնությամբ այս նույն թեմայի առնչությամբ»,- գրում է Le Figaro-ի մեկնաբանը:

Ակնկալվում է, որ սեպտեմբերին կայանալիք կոնֆերանսի արդյունքում կընդունվի «Փարիզի պլանը», որում կուրվագծվեն Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին օժանդակության հիմնական ուղիները:

Ֆրանսիական պարբերականներից Les Echos-ն և կաթոլիկ La Croix-ն ևս անդրադարձել են Լորան Ֆաբիուսի գլխավորած գերատեսչության այս նախաձեռնությանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]