Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարտունի քաղաքը շուքով դիմավորեց համահայկական խաղերում աչքի ընկած մարզիկներին

Մարտունի քաղաքը շուքով դիմավորեց համահայկական խաղերում աչքի ընկած մարզիկներին

ԳԱՎԱՌ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչները ցնծությամբ են դիմավորել համահայկական խաղերում 5 մեդալ նվաճած համաքաղաքացի  բազկամարտիկներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու մարզադպրոցի տնօրեն, համահայկական խաղերում Մարտունի քաղաքի մարզիկների մարզիչ-պատասխանատու Գեւորգ Բաղդասարյանը, մարտունեցի երեք բազկամարտիկներ կարողացել են նվաճել 5 մեդալ եւ 135 մասնակից թիմերի միջեւ մեդալների նվաճման քանակով զբաղեցրել 15-րդ տեղը:

Էսմինա Բեյբությանը ձախ ձեռքի պայքարում  գրավել է առաջին, աջ ձեռքի պայքարում` երկրորդ տեղը: Ազատ Սրապյանը ձախ ձեռքի պայքարում գրավել է երկրորդ, աջ ձեռքի պայքարում` երրորդ տեղը: Ժասմինա Մելիքսեթյանը աջ ձեռքի պայքարում գրավել է երրորդ տեղը:»5 մեդալի նվաճումը եւ 15-րդ տեղը բավականին խոսուն արդյունքներ են մեր քաղաքի համար: Ոգեւորված են թե’ մարզիկները, թե’ մեր համաքաղաքացիները: Օրերս քաղաքապետարանը պատվոգրեր եւ նվերներ կհանձնի մեր մեդալակիր մարզիկներին ու մարզիչներին»,-նշեց Գեւորգ Բաղդասարյանը: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից ստացված տվյալներով` Գեղարքունիքի մարզի Սեւան, Ճամբարակ,Վարդենիս եւ Գավառ քաղաքների թիմերը համահայկական խաղերում մեդալներ չեն նվաճել:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]