Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դոլֆ Լունդգրենը գլխավոր դերը կխաղա «Մանկապարտեզի ոստիկանի» սիքվելում

Դոլֆ Լունդգրենը գլխավոր դերը կխաղա «Մանկապարտեզի ոստիկանի» սիքվելում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Դոլֆ Լունդգրենը գլխավոր դերն Է ստացել «Մանկապարտեզի ոստիկանի» սիքվելում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Entertainment Weekly-ին: Ֆիլմի նկահարանումները մեկնարկել են Վանկուվերում: Բեմադրության վրա աշխատում Է ռեժիսոր Դոն Մայքլ Փոլը («Ծովային հետեւակ 2): Սցենարը գրել Է Դեւիդ Շտեյնբերգը (Ամերիկյան կարկանդակ 2): Ֆիլմի թողարկման ժամկետն առայժմ հայտնի չԷ:

Լունդգրենը խաղալու Է ոստիկանի դերը, որը քողարկված  դաստիարակչուհի Է սովորական մանկապարտեզում: Հերոսը պետք Է գտնի մարդկանց տվյալների բազայով գողացված ֆլեշկան, որոնք ընդգրկված են վկաների պաշտպանության համերկրային ծրագրում: Ինչ-որ ձեւով այն հայտնվել Է մանկապարտեզի դաստիարակչուհու ձեռքին, որին սիրահարվում Է Լունդգրենի հերոսը:

Հրատարակությունը ճշտում Է, որ կինոնկարի ստեղծողները չեն պլանավորում Էկրաններ վերադարձնել Ջոն Քիմբլի դետեկտիվը, որի դերն օրիգինալ կինոնկարում խաղացել Է Առնոլդ Շվերցենեգերը:

«Մանկապարտեզի ոստիկանը» առաջին կատակերգությունը Էկրան Է բարձրացել 1990 թվականին: Այն վարձույթում 200 մլն դոլար Է հավաքել 15 մլն դոլար բյուջեի դեպքում: Բացի Շվարցենեգերից, կինոնկարում գլխավոր դերերը խաղացել են Պենելոպա Էնն Միլլերը, Պամելա Ռիդը եւ Լինդա Հանթը: Ֆիլմը բեմադրել Է Այվան Ռայթմանը:

Վերջին տարիներին Լունդգրենն Էկրանին հայտնվել Է «Անզուսպները 3» եւ «Ստրկավաճառություն» մարտաֆիլմերում: Իր դերասանական կարիերայի ընթացքում դերասանը քանիցս մարմնավորել Է սլավոնական արմատներով հերոսների, օրինակ՝ «Ռոքի 4» «Կարմիր կարիճը», «Մեխանիկը», «Կալանավորը» եւ «Մինյոն» ֆիլմերում: Նրա մյուս հայտնի կինոժապավեններն են՝ «Ունիվերսալ զինվորը», «Հաշիվների մաքրում Փոքր Տոկիոյում» եւ «Հաշտարարը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]