1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Համահայկական 6-րդ ամառային խաղերը պաշտոնապես փակվեցին

Համահայկական 6-րդ ամառային խաղերը պաշտոնապես փակվեցին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական 6-րդ ամառային խաղերի պաշտոնական փակումն օգոստոսի 13-ին ազդարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Սրտանց շնորհավորում եմ բոլորիս  Համահայկական 6-րդ ամառային խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Անցած 11 օրերի ընթացքում քաղաքամայր Երևանը դարձել էր ողջ հայության և հայ մարզիկների յուրահատուկ հավաքատեղին: Դուք հնարավորություն ունեցաք հաստատել նոր շփումներ՝ ձեռք բերելով նոր ընկերներ: Համահայկական խաղերի ամենակարևոր ձեռքբերումը մեր ժողովրդի զավակների մեկտեղումն է մեր հայրենիքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ներկաներին դիմելով ասաց վարչապետ: Հովիկ Աբրահամյանի խոսքով` այս խաղերում չկան հաղթողներ և պարտվող, հաղթել են բոլորը, քանի որ Համահայկական խաղերը միասնության ապացույց են:

Ներկաներին խոսքով դիմեց նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: «Մի քանի ժամ ևս և Համահայկական խաղերը կդառնան պատմություն: Այս պահին հպարտության զգացում ունենք, ուրախության զգացում: Շուտով իրարից բաժանվելու տխրությունը կունենանք, սակայն պետք է հիշենք, որ Համահայկական խաղերն կրում են Հայրենիք-Սփյուռք-Արցախ եռամիասնության խորհուրդը»,-ասաց Զաքարյանը:

Այնուհետը ՀՀ վարչապետն անձամբ պարգևատրեց Համահայկական խաղերի գեղեցկության մրցույթի հաղթողին, լավագույն պատվիրակությանը, արդարացի խաղի, մարզական ոգու և համբերության, Համահայկական խաղերի հայտնություն համար մրցանակների արժանացած մասնակիցներին:  Լավագույն պատվիրակության մրցանակին արժանացան Մոնրեալի թիմը, արդարացի խաղինը՝ Նիկոսիան, մարզական ոգու և համբերության մրցանակակիրը Սպահանի թիմը, իսկ Համահայկական խաղերի հայտնությունը Մուշի թիմն էր:

Համահայկական խաղերի փակման պաշտոնական արարողությանը ներկա էին նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազրայանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և WBO վարկածով աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]