Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստեփանակերտի «Թումո» կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին

Ստեփանակերտի «Թումո» կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել 
սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Ղարաբաղ Տելեկոմ»  ՓԲԸ փայատիրոջ ներկայացուցիչ Ռալֆ Յիրիկյանի հետ օգոստոսի 13-ին  այցելել է Ստեփանակերտի «Թումո» կենտրոն՝ ծանոթանալու այնտեղ ընթացող  շինարարական աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  շրջելով կենտրոնի սենյակներով՝ վարչապետն իր գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքի վերաբերյալ և համապատասխան պաշտոնատար անձանց տվել նոր հանձնարարականներ, որպեսզի ուսումնական կենտրոնը շահագործման հանձնվի սեպտեմբերին:

Շենքի՝ ավարտին մոտեցող վերակառուցման համար «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը հատկացրել է շուրջ 150 մլն դրամ գումար, իսկ  սարքավորումները ձեռք կբերվեն Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից: Ըստ պատասխանատուների զեկուցման՝ Ստեփանակերտի «Թումո» կենտրոն կարող են հաճախել Արցախի 500-ից ավելի 12-18 տարեկան երեխաներ՝ տարբեր բնակավայրերից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]