Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրիում սպանության համար Պերմյակովի նկատմամբ քրեական գործը հանձնվել Է Հայաստանի իրավապահ մարմիններին

Գյումրիում սպանության համար Պերմյակովի նկատմամբ քրեական գործը հանձնվել Է 
Հայաստանի իրավապահ մարմիններին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում յոթ մարդուց բաղկացած ընտանիքի սպանության համար ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ հարուցված քրեական գործը հանձնվել Է Հայաստանի իրավապահ մարմինների քննությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտնել Է ՌԴ Հետաքննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

«Հայաստանի Հանրապետության յոթ քաղաքացիների սպանության համար Պերմյակովին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով, Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի գտնվելու հետ կապված գործերի իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի շուրջ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված 1997 թվականի օգոստոսի 29-ի համաձայնագրի հիման վրա, նրա նկատմամբ քրեական գործն ուղարկվել Է Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների քննությանը, որոնք համապատասխան վճիռ կկայացնեն»,- հայտնել Է Մարկինը:

Օգոստոսի 12-ին Հայաստանում Ռուսաստանի զինվորական կայազորային դատարանը Պերմյակովին դասալքության, հափշտակման եւ անօրինականորեն զենք կրելու համար 10 տարվա ազատազրկման Է դատապարտել խիստ ռեժիմի գաղութում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]