Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Համահայկական խաղերի վոլեյբոլի և բասկետբոլի կանանց մրցաշարերի հաղթողները հայտնի են


ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայակակն խաղերի ավարտից մեկ օր առաջ արդեն հայտնի են կանանց մրցաշարերի վոլեյբոլի և բասկետբոլի հաղթողները:

Վոլեյբոլի մրցաշարի եզրափակչում մրցում էին Երևան և Չալթր թիմերը: Գեղեցիկ պայքարում հաղթող դարձան Չալթրի վոլեյբոլիստները՝ 0-3 հաշվով: Երրորդ տեղը զբաղեցրեցին Սիսիանը ներկայացնողի թիմի մարզուհիները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բասկետբոլի կանանց մրցապայքարի եզրափակչում մրցում էին Լոս Անջելեսի և Գլենդելի թիմերը:  Լոսի թիմին հաջողվեց առավելության հասնել 84:70  հաշվով: Երրորդ տեղում Երևանի թիմն է:

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով ուղևորվեց Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Համահայկական ամառային 6-րդ խաղերը անցկացվում են օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևերին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս խաղերն իսկապես որ աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ, այլ նաև մասնիկներից քանակով, որոնց թիվը գերազանցում է 6350-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ