Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կյանքից հեռացել է Լևոն Մելիք-Շահնազարյանը

Կյանքից հեռացել է Լևոն Մելիք-Շահնազարյանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանր և երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիք-Շահնազարյանը: «Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Լևոն Մելիք-Շահնազարյանի բարեկամներին և հարազատներին կորստի կապակցությամբ:

Լևոն Մելիք-Շահնազարյանը ծնվել է 1958 թ. Կիրովաբադում: 1974թ. ընդունվել է Տաշկենտի Ռուսաց լեզվի և գրականության ինստիտուտ: 1988թ. Մելիք-Շահնազարյանը տեղափոխվել է Արցախ: Եղել է «Միացում» շարժման ղեկավարի տեղակալ: Նույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է Գանձակում հայերի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը: 1991թ. ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր: 1992-1995թթ.  ղեկավարել է ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովը, ինչպես նաև եղել է ԼՂՀ Ազգային ժողովի գերագույն խորհրդի նախագահության անդամ:

Լևոն Մելիք-Շահնազարյանը 1997թ-ին տեղափոխվել է Երևան, որտեղ զբաղվել է դասավանդմամբ և վերլուծական գործունեությամբ: Հեղինակել է ավելի քան 500 քաղաքագիտական վերլուծականներ և հոդվածներ:

Ամուսնացած էր, ուներ երեք զավակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]