Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում հեռուստահաղորդավարն ուղիղ եթերում հրաժարվել Է նորություններ կարդալ Քարդաշյանների ընտանիքի մասին

ԱՄՆ-ում հեռուստահաղորդավարն ուղիղ եթերում հրաժարվել Է նորություններ կարդալ 
Քարդաշյանների ընտանիքի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Fox35 հեռուստաալիքի հաղորդավար Ջոն Բրաունը ուղիղ եթերում հրաժարվել Է լուսաբանել Քարդաշյանների ընտանիքին վերաբերող նորությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին:

Հաղորդավարը լքել Է հարթակը, հայտարարելով, որ ինքը «սրտխառնոց ունի այդ թեմայից»: Հեռուստաստուդիայում տեղի ունեցած պատահարը գլխավորել Է Facebook-ում ամենաքննարկվող թրենդների թոփը:

Ինչպես գրում Է հրատարակությունը, Բրաունը պետք Է ընթերցեր առավոտյան նորությունն այն մասին, որ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի խորթ քույրը՝ 18-ամյա Քայլի Ջենները, տնային ճագար Է ձեռք բերել եւ նրան անվանել իր հոր պատվին (որը 2015 թվականին փոխել Է սեռը):

«Ես ուրբաթօրյա գերազանց տրամադրություն ունեմ եւ հրաժարվում եմ խոսել Քարդաշյանների մասին»,- ասել Է Բրաունը՝ լքելով հարթակը: Նա իր գործընկերուհուն առաջարկել Է «վարվել, ինքն Է ուզում»: Կադրից դուրս Բրաունը հայտարարել Է, թե «այլեւս չի կարողանում դա տանել», քանի որ շոուում այդ ընտանիքի մասին խոսում են ամեն օր:

«Դուք կարդացե՞լ եք հետազոտությունների տվյալները: Այդ ընտանիքը ոչ մեկի չի հետաքրքրում»,-կադրից դուրս շարունակել Է գոռալ հեռուստահաղորդավարը:

Fox35 ստուդիայում տեղի ունեցած պատահարը ամենաքննարկվողներից մեկն Է դարձել սոցցանցերի ամերիկյան սեգմենտում: «Ես Facebook-ի թրենդներից մեկն եմ այսօր: Դա ինչ-որ անիրական բան Է: Ինձ հետ նման բան երբեք չի եղել»,-օգոստոսի 11-ին գրել Է Բրաունը Twitter-ի իր ակաունտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]