Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մել Գիբսոնը ֆիլմ Է նկարահանում Օկինավայի ճակատարմարտի մասին

Մել Գիբսոնը ֆիլմ Է նկարահանում Օկինավայի ճակատարմարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդի վետերան, հայտնի դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնը ֆիլմ Է նկարահանում Օկինավայի ճակատամարտի՝ ամենաանողոք մարտերից մեկի  մասին, որը փաստորեն նշանավորեց ռազմարշավի ավարտը Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական գործողությունների խաղաղօվկիանոսյան թատերաբեմում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ նկարահանումները կկատարվեն Ավստրալիայում, իսկ գլխավոր գործող անձը կդառնա այն մարդը, որը զինվորական ծառայությունից հրաժարվել Է իր համոզմունքների պատճառով, բայց ավելի քան 70 մարդ Է փրկել Օկինավայի ճատամարտի ընթացքում:  

Սպասվում Է, որ նկարահանումները կսկսվեն այս տարվա սեպտեմբերին, իսկ բուն կինոնկարը կավարտվի 2016 թվականի երկրորդ կեսին: Հաղորդվում Է, որ դերասանական կազմն ընդգրկում Է այնպիսի հայտնի արտիստների, ինչպիսիք են Էնդրյու Գարֆիլդը, որը խաղացել Է «սարդ-մարդու» դերը Մարկ Ուեբի երկերգությունում, ինչպես նաեւ Վինս Վոնը եւ Սեմ Ուորինգթոնը: «Խղճի նտատառումներով» (Haksaw Ridge) կինոնկարը կդառնա Գիբսոնի առաջին ռեժիսորական աշխատանքը «Հայտնությունից» (Apocalypto, 2006 года) հետո, որը լուրջ քննադատության ենթարկվեց ավելորդ դաժանության համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը`  AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]