Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ջենիֆեր Էնիսթոնը դարձել Է Emirates Airline ավիաընկերության դեմքը

Ջենիֆեր Էնիսթոնը դարձել Է Emirates Airline ավիաընկերության դեմքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը դարձել Է Emirates Airline ավիաընկերության նոր դեմքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են կալիֆոռնիական զանգվածային լրատվամիջոցները:

«Օրերս Էնիսթոնը Emirates Airline-ի հետ 5 մլն դոլարի համապատասխան պարտավորագիր Է ստորագրել»,-տեղեկացրել Է KTAL հեռուստաալիքը: Առկա տեղեկատվության համաձայն՝ Էնիսթոնը նկարահանվելու Է ավիաընկերության մի քանի գովազգային հոլովակներում, ինչպես նաեւ կհայտնվի թերթերում զետեղվող գովազդում:

«Ջենիֆեր Էնիսթոնի հետ պարտավորագիր կնքելով՝ Emirates Airline ավիաընկերությունը հետեւել Է Արաբական Միացյալ Էմիրությունների մեկ այլ՝ Etihad Airways ավիաընկերության օրինակին, որն ավելի վաղ իրեն ներկայացնելու համար ձեռք Էր բերել հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Նիկոլ Քիդմանին»,-ընդգծում Է USA Today թերթը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Հոլիվուդում շատերը Emirates Airline –ի հետ Ջենիֆեր Էնիսթոնի համաձայնագիրը համարում են «հարսանեկան նվեր՝ ավիաընկերությունից»: Անցած շաբաթ հոլիվուդյան աստղն ամուսնություն Է կնքել դերասան Ջասթին Թերուի հետ: Նրանք սկսել Էին հանդիպել 2011 թվականի գարնանը՝ այն բանից գրեթե վեց տարի անց, երբ Էնիսթոնը եւ Բրեդ Փիթը ամուսնալուծվեցին:

 

Լուսանկարը`  AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]