Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայ արիները տոնել են Նավասարդը

Հայ արիները տոնել են Նավասարդը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ արիներն ու արիադավան-հեթանոս ազգայնականներն օգոստոսի 11-ի վաղ առավոտյան հերթական անգամ նշել են Նավասարդի ավանդական տոնը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ արիական միաբանության լրատվական կենտրոնից, օգոստոսի 11-ին Երեւանում` Հայկ Նահապետի արձանի մոտ, ՀԱՄ հոգեւոր հանձնախմբի քրմերի մասնակցությամբ ծիսական արարողություն է կազմակերպվել, որտեղ փառաբանվել են հայ աստվածներն ու մեր հզոր նախնին՝ Հայկը: Տոնն ավարտվել է գինեձոներով համեմված ավանդական ուտեստների համտեսմամբ՝ ՀԱՄ կենտրոնում:

Միաժամանակ ՀԱՄ անդամները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի մասնակցությամբ եղել են սահմանային հատվածներում՝ իրենց հավատարմությունը հավաստել ազգին ու հայրենիքին: Հայ արիականներն ու ազգայնականները նաեւ երդման արարողություններ են կազմակերպել՝ այցելելով Գարեգին Նժդեհի մասունքների վերաթաղված 3 սրբավայրեր, Սասունցի Դավթի, Տորք Անգեղի եւ այլ հուշարձանների մոտ:

Այս օրը հավիտյանս փառաբանվում է Դյուցազուն Հայկը՝ Տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի համար: Մեր փառահեղ նախնի Հայկը, ինչպես հայոց էպոսի Սասնա Դավիթը, տիեզերքի արարչի եւ հայ աստվածների կամոք վերադառնում է հայոց երկիր, որ ազատագրի այն հայ սերմից զորացած ու մեր երկիրը նվաճած տիտաններից: Այդ օրը Հայկը հաղթեց Արարատը նենգորեն զավթած Բելին, վերատիրեց հայոց երկիրը ու հային բերեց ազատ կյանք:

Նահապետը հայ ազգի հիմնադիրը չէ, ինչպես շարունակում են պնդել հայի տարիքը նվազեցնելու միտում ունեցողները: Հայ ազգը արարչի արարած 7 բնածին ազգերից մեկն է՝ առաջինն արարված, եւ հայոց փառահեղ նախնին հայ ազգի այն ներկայացուցիչներից է, ով աստվածամարդ էություններից մեկն է, որ այդ ժամանակահատվածում կատարեց իր եւ հայ տեսակի առաքելությունը: Եվ Հայկը կատարեց իր երկնային առաջադրանքը, որ երկրային առաքելությունն էր իր. վերակագնվեց հայի իշխանությունը հայոց հավիտենական հայրենիքում՝ Հայքում՝ Հայկի (հայերի) նախապապերի երկրում:

Սակայն այս պատմական փաստը (արտաքին ու ներքին) շարունակում են աղավաղել: Նախ փորձեցին Հայոց պատմությունն սկսել հուդա-քրիստոնեության ներխուժման պահից, իբր հայն այդպես միայն ազգ դարձավ, որ հազիվ 2 հազար տարեկան է: Բայց չհաջողելով սուտը` փորձում են մեր պատմությունն ու ինքնությունը սահմանափակել 4-5 հազար տարվա մեջ՝ մոռացության մատնելով բյուր հազարամյակների հասնող մեր արաչական անցյալը: Անգամ աստվածազարմ Հայկին աստված հռչակելով՝ փորձել են մեր աստվածներին մարդեղեն դարձնել՝ իբր հիմնավորելով հայ աստվածների ոչ արարչածին ու հավերժական լինելը:

Սա թշնամական (ներքին ու արտաքին) դավադրություն է: Պատմահայր Մովսես Խորենացին է անգամ արձանագրել (ում աշխատությունների հիմնարար մասը նույնպես ոչնչացվել է հուդա-քրիստոնեական գրաքննությամբ), որ Հայք վերադառնալով՝ Հայկը հանդիպում է հսկաների ցեղի ցիրուցան ներկայացուցիչների, որ Հայքի բնիկներն էին, եւ ում հնարավոր չէր եղել ստրկացնել: Իրականում, հայ աստվածների կամոք Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ հանդիպեց հսկա մարդկանց բազում խմբերի, որ մեկուսացել էին հայոց լեռներում, որտեղ ապրում էին ինքնապաշտպանվելով: Մեր փառահեղ նահապետն անգամ զարմացել է այդքան հսկաների առկայությունից, բայց քաջ գործերով կարողացել է իր շուրջը համախմբել նրանց, ինչպես դա արեց հայրենիք վերադարձած Սասնա Դավիթը:

Հաղթելով Բելին՝ Հայկը զարկ տվեց վերազարթոնքին, հայության վերելքի մի նոր դարաշրջան բացեց ու հետագա սերունդները դա գնահատելով` փառաբանեցին հայկյան հաղթանակը, իսկ Նավասարդը երկար ժամանակ (մարտին նշվող Հայոց ամանորից հետո) նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Վերածննդի ու Կյանքի օր:

Օգոստոսը հին Նավասարդ ամիսն է: Նավ-Աս-Արդ՝ ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել: Իսկ այսօր մերթ ընդ մերթ կազմակերպվող Նավասարդյան խաղերը զուրկ են Նավասարդի բուն էությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]