Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տանն Կիլիկիո կաթողիկոս պատրիարք Գրիգոր Պետրոս Ի-ն գահակալությունից հետո մատուցել է իր առաջին պատարագը

Տանն Կիլիկիո կաթողիկոս պատրիարք Գրիգոր Պետրոս Ի-ն գահակալությունից հետո մատուցել է 
իր առաջին պատարագը

ԲԵՅՐՈՒԹ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զմմառի Տիրամոր վանքի բակում օգոստոսի 9-ին տեղի է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Գրիգոր Պետրոս Ի նորընտիր կաթողիկոս պատրիարքի գահակալության արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արարողությանը ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ներկայացուցիչ Նաթան արքիեպիսկոպոս Հովհաննիսյանը, Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների ժողովի ներկայացուցիչները, Լիբանանում պապական նվիրակը, հայ և օտարազգի բարձրաստիճան հոգևորականներ, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ, ազգային կառույցների ղեկավարներ:

Պատրիարքական գահը ընդունելուց հետո Գրիքոր Պետրոս Ի կաթողիկոս պատրիարքը մատուցել է իր առաջին պատարագը: Իր խոսքում կաթողիկոս պատրիարքը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին, Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներին զորակցության համար և վստահեցրել, որ ամեն ջանք կգործադրի ամրապնդելու և սերտացնելու համագործակցությունը հայրենի իշխանությունների և նվիրապետական երկու աթոռների հետ:

Պատարագին հետևել է ընթրիք, որի ժամանակ ընթերցվել են նորընտիր կաթողիկոս պատրիարքին ուղղված բազմաթիվ շնորհավորականներ: Դեսպան Քոչարյանն ընթերցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]