1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բիլ Մյուրեյը համաձայնել Է խաղալ «Ուրվականների որսորդները» ֆիլմի երրորդ սերիայում

Բիլ Մյուրեյը համաձայնել Է խաղալ «Ուրվականների որսորդները» ֆիլմի երրորդ սերիայում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի դերասան Բիլ Մյուրեյը, որը խաղացել Է «Ուրվականների որսորդները» կինոժապավենում եւ դրա սիքվելում, կմասնակցի ֆրանշիզի նաեւ երրորդ մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Նոր կինոնկարը, որտեղ բոլոր գլխավոր դերերը կկատարեն կանայք, Էկրաններ կբարձրանա 2016 թվականի հուլիսին: Ֆիլմը կնկարահանի ռեժիսոր Փոլ Ֆիգը:   

Առայժմ հայտնի չԷ, թե ինչ դեր կխաղա Մյուրեյը, որն ավելի վաղ հանդես Էր գալիս «Որսորդների» ցանկացած ռեմեյքների դեմ եւ բազմիցս հայտարարել Էր, թե կհամաձայնի նկարահանվել երրորդ ֆիլմում, եթե իր հերոսին սպանեն առաջին  մի քանի վայրկյանում: Նա կարծում Էր, թե կինոնկարը հազիվ թե հաջողություն ունենա  վարձույթում:

Հուլիսի կեսերին նախագծին մասնակցությունը հավաստել Է դասական «Որսորդներից» մյուս դերասանը՝ Դեն Էյքրոյդը:   

Կատակերգության երրորդ սերիայում գլխավոր դերերը կկատարեն Մելիսա ՄակՔարթին, Քրիստեն Ուիգը եւ Քեյթ ՄակՔինոնը: Դերասանուհիներին կմիանա նաեւ Քրիս Հեմսվորտը, որը նկարահանվում Է որսորդների թիմի քարտուղարի դերում (սկզբնական ֆիլմում այն խաղացել Է դերասանուհի Էննի Փոթսը):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]