Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը լրացուցիչ 500 մլն դոլար կտրամադրի ուկրաինական բանակի վարժանքների համար

ԱՄՆ-ը լրացուցիչ 500 մլն դոլար կտրամադրի ուկրաինական բանակի վարժանքների համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը մտադիր Է լրացուցիչ 500 միլիոն դոլար տրամադրել Յավորովի զորավարժարանում (Լվովի մարզ) ուկրաինացի զինվորականների ուսուցման ծրագրերի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ուկրաինսկիե նովոստին»:    

«Ուկրաինան լրացուցիչ 500 միլիոն դոլար կստանա ԱՄՆ-ի կառավարությունից զինվորականների վարժանքների ֆինանսավորման համար: Այդ միջոցները կուղղորդվեն Ուկրաինայի ազգային գվարդիայի եւ զիվնած ուժերի համար Յավորովի զորավարժարանում ուսուցման ծրագրերին»,- ասված Է Գերագույն ռադայի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Աննա Գոպկոյին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հղած նամակում, որը հայտնվել Է գործակալության տրամադրության տակ:   

Այս տարի Յավորովի զորավարժարանում արդեն տեղի են ունեցել Rapid Trident-2015 ուկրաինա-ամերիկյան հրամանատարա-շտաբային զինավարժանքները՝ զորքերի ներգրավմամբ:

Դրանցում ներգրավվել են ռեկորդային թվով մասնակիցներ՝ ավելի քան 1800 զինծառայողներ 18 երկրներից. բացի Ուկրաինայից եւ ԱՄՆ-ից դրանցում գործի են դրվել զինվորականներ Բելգիայից, Բուլղարիայից, Կանադայից, Էստոնիայից, Վրաստանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Իսպանիայից, Շվեդիայից եւ Թուրքիայից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]