Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Համահայկական խաղերի աթլետիկա մարզաձեւում առաջատարներն են Վրաստանը, Բառնաուլը, Թեհրանը եւ Գյումրին


ԱՐՏԱՇԱՏ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի քաղաքային մարզադաշտում օգոստոսի 5-ից մեկնարկել են Համահայկական 6-րդ ամառային խաղերի շրջանակներում անցկացվող աթլետիկա մարզաձեւի մրցումները, որին մասնակցում են հանարապետության եւ արտերկրի 17 քաղաքներից ժամանած ավելի քան 130 մարզիկներ:

«Արմենպրես» -ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն, աթլետիկայի մարզիչ Գրիգոր Սիմոնյանը, ամփոփելով երկու օրերի արդյունքները, նշեց, որ արտաշատցի աթլետներն արձանագրել են հետեւյալ արդյուքները. 4x100 փոխանցումավազքում տղաների հավաքականը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, սկավառակի նետում մարզաձեւում ունեն երրորդ մրցանակային տեղ: Չորրորդ հորիզոնականն են զբաղեցրել հեռացատկ մրցաձեւում Սաթենիկ Արամյանը եւ 200 մ վազք մրցաձեւում Ժորա Ներսիսյանը: 400մ վազք մրցաձեւում Ռոման Ալեքսանյանը զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը: 

Այն հարցին, թե հանրապետությունից ո՞ր քաղաքն է առաջատարը, եւ ի՞նչ արդյունքներ են արձանագրում այլ երկրներից ժամանած աթլետները, բազմավաստակ մարզիչն ասաց. «Հանրապետությունից լավագույնը հանդես է գալիս Գյումրին: Նրանք հրաշալի են ներկայանում: Կարծես բոլոր մրցանակային տեղերը նրանց համար պահված լինեն: Իսկ այլ երկրներից Վրաստանն արդեն ունի երկու ոսկե, Բառնաուլ քաղաքը` մեկ ոսկե, Թեհրանը` մեկ ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ»:

Այս խաղերին Արտաշատից հանդես են գալիս չորս աղջիկ եւ 12 տղա: Սիմոնյանի գնահատմամբ` նրանք պրոֆեսիոնալներ չեն, իսկ լավագույն մարզիկներն ունեն վնասվածքներ: «Այդ իսկ պատճառով գոհ չեմ: Հանդես եկողները հիմնականում մարզվել են աշխատանքային ժամերից հետո, քանի որ աշխատողներ են: Նրանք նախկինում են ակտիվ պարապել»,-ասաց նա:

Նախորդ` 5-րդ Համահայկական խաղերին արտաշատցի մարզիկները վաստակել էին մեկ ոսկե, երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալներ:

Մրցումներն անց են կացվում 38 մրցաձեւերում: Մարսելից, Լիբանանից, Արգենտինայից, Երուսաղեմից, Թեհրանից, Հունաստանից, Մինսկից, Սպահանից, Բառնաուլից, Մելբուռնից, Բարսելոնայից, Վարստանից, ինչպես նաեւ Վանաձորից, Գյումիրիից, Կապանից , ԼՂՀ-ից ժամանած թիմերը այսօր եւս կմրցեն:

Լիլիթ Մաճկալյան




Այս թեմայով

... վերջին լուր "Համահայկական խաղեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ