Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Արարատցի ըմբիշը Եվրոպայի առաջնության սերբական մրցաշարում հաղթել է թուրք մարզիկին

Արարատցի ըմբիշը Եվրոպայի առաջնության սերբական մրցաշարում հաղթել է թուրք մարզիկին

ԱՐՏԱՇԱՏ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայում օգոստոսի 4-5-ն անցկացված Ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությանը արտաշատցի ըմբիշ 54 կգ քաշային Վազգեն Թեւանյանն իր քաշային կարգում դարձավ մրցաշարի չեմպիոն` եզրափակիչ գոտեմարտում հաղթելով ազգությամբ թուրք ըմբիշի: Նա նվաճեց ոսկե մեդալ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն Գրիգոր Սիմոնյանն ասաց, որ առաջնությանն ունեցել են եւս մեկ չեմպիոն. 46 կգ քաշային մասիսցի Արսեն Հարությունյանը:

Առաջնությանը մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած ավելի քան 250 ուժեղագույն ըմբիշներ: Արտաշատի մարզադպրոցը ներկայացրել էր 10 մարզիկ: Արարատցի ըմբիշներին մարզում են Ռաֆիկ Գոլեցյանը եւ Վարդան Գյուրջյանը:

Մրցանակային տեղեր գրաված մարզիկները պարգեւատրվեցին մեդալներով, պատվոգրերով, գավաթներով:

 

Լիլիթ Մաճկալյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ