Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Goodreads-ը Քրիս Բոհջալյանի գրքերը դասել է ամերիկյան լավագույն 100 գրքերի ցանկում

Goodreads-ը Քրիս Բոհջալյանի գրքերը դասել է ամերիկյան լավագույն 100 գրքերի ցանկում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ Goodreads-ը կազմել է ամերիկյան գրականության այն 100 գրքերի ցանկը, որոնք առավել պահանջված են ընթերցողների կողմից եւ ամենաշատն են պատվիրվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամբողջ աշխարհում մեծ հեղինակություն վայելող ինտերնետային հարթակի կազմած ցանկում են ընդգրկվել նաև ամերիկահայ Քրիս Բոհջալյանի The light in the ruins, Midwives  եւ «The double bind գրքերը:

Քրիս Բոհջալյանն ամերիկահայ վիպասան է 15 վեպերի հեղինակ: Առաջին՝ «Սպանություն իրական աշխարհում» վեպը հրատարակվել է 1988թ։ Նրա երրորդ՝ «Նախկին ներկարարները» վեպը հրատարակվել է 1992թ., և Hallmark Channel հեռուստաընկերութունը 1995թ. վեպի սցենարով ֆիլմ է նկարահանել: «Մանկաբարձուհիներ» վեպի հիմքում Վերմոնտի գյուղական մանկաբարձ Սիբիլ Դենֆորդի հետ կատարվածն է։ Վեպը մեծ հաջողություն ունեցավ եւ  դարձավ New York Times –ի և USA Today-ի բեսթսելեր։

2012 թ. հրատարակվեց Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը, որը Հայոց ցեղասպանության մասին է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]