Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Համահայկական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում առաջատարը Երևանի թիմն է


ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի 5 մրցութային օրերից հետո մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում առաջատարը Երևանի թիմն է: Առաջին տեղում նվաճած 50 մեդալով Երևանի թիմն է, որն ունի 20 ոսկե, 15 արծաթե և 15 բրոնզե մեդալ: 20 մեդալով երկրորդ տեղում է Գյումրու թիմը ` 4 ոսկե, 5 արծաթե և 11 բրոնզե մեդալ: Եռյակը եզրափակում է Թբիլիսին` 4 ոսկի և 1 արծաթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով ուղևորվեց Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Համահայկական ամառային 6-րդ խաղերը անցկացվում են օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևերին` ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը` լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այս խաղերն իսկապես որ աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ, այլ նաև մասնիկներից քանակով, որոնց թիվը գերազանցում է 6350-ը:




Այս թեմայով

... վերջին լուր "Համահայկական խաղեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ