Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Դպրոցներում ՏՏ ծրագրերի ներդրումը նոր աշխատատեղեր է ստեղծում Հայաստանի հեռավոր շրջաններում

Դպրոցներում ՏՏ ծրագրերի ներդրումը նոր աշխատատեղեր է ստեղծում Հայաստանի հեռավոր 
շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դպրոցական կրթական համակարգում «Մեկ ընկերություն` մեկ դպրոց» և «Ինժեներական խմբակ լաբորատորիների հիմնում ՀՀ դպրոցական համակարգում» ծրագերի իրականացման համար Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում ՏՏ ոլորտի ընկերությունների հետ: Այդ հանդիպումները նպատակ ունեն ինժեներական ծրագրերում մասնակից դարձնել նշյալ ընկերություններին:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ծրագրին միանալով` ՏՏ ոլորտի ընկերությունները հնարավորություն են ստանում համագործակցել Հայաստանի դպրոցների հետ, իրենց ապագա աշխատողներին ընտրել դեռ դպրոցական տարիքից և մասնակցել նրանց մասնագիտական ուղղորդմանը: Օգոստոսի 5-ին «Նաիրի Կոնսորցիումում» կայացավ հանդիպում երեք ընկերությունների ներկայացուցչների հետ, ում «Ինստիգեյթ դիզայն» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը հանգամանալից ներկայացրեց ծրագրերի էությունը:

Նրա խոսքով` այդ ծրագրերը միտված են դպրոց-համալսարան կապի ամրապնդմանը, ինչպես նաև հայ երեխաների մեջ այն գաղափարի սերմանումը, որ իրենք համաշխարհային տեխնոլոգիական բրենդները սպառելուց զատ, կարող են ստեղծել այդպիսի բրենդներ:

ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանի դիտարկմամբ` ծրագրերի արդյունքում դպրոցն ավարտողների շուկայական վարձատրման արժեքը կարող է կազմել 150-200 հազար դրամ դեռ համալսարան չընդունված: Նրա խոսքով` շեշտադրումը հատկապես Հայաստանի շրջանների վրա է: «Մեր նպատակն այն է, որ հեռավոր շրջաններում աշխատելու վայրեր ստեղծվեն, դրանով նաև արտագաղթի խնդիրն ենք լուծում: Պետք է հաշվի առնել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամեն աշխատակից ստեղծում է հարակից ոլորտների 3-4 աշխատատեղ, ստացվում է, որ շրջաններում նոր աշխատատեղեր կստեղծվեն»,-ասաց Կարեն Վարդանյանը` հավելելով, որ տեխնոլոգիական գիտելիքներ ձեռք բերելուց զատ երեխաները հայկական պարեր են յուրացնում, սովորում են կրակել:

«Մեկ ընկերություն` մեկ դպրոց» ծրագրի նպատակն է տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին կապել Հայաստանի դպրոցների հետ, բարձրացնել ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում: Ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները պարբերաբար այցելում են դպրոցներ, ինչպես նաև հյուրընկալում դպրոցականներին, նրանց համար բացահայտում բարձր տեխնոլոգիական ոլորտը: Ակնկալվում է, որ Հայաստանում գործող 500-ից ավելի տեխնոլոգիական ընկերություններից յուրաքաչյուրն իր հովանու ներքո կվերցնի առնվազն մեկ դպրոց:

«Ինժեներական խմբակ-լաբորատորիների հիմնում ՀՀ դպրոցական համակարգում» ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, ուղղորդել դպրոցականների մասնագիտական կոմնորոշումը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կզարգացնի ՏՏ ոլորտը:

Նախատեսվում է ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի աշխատուժի շուկայում կուտակել տեխնիկական հմտությունների բազա, քանի որ ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական տեխնոլոգիական շուկաներում կա աշխատուժի չբավարարված պահանջարկ: Դպրոցներում ինժեներական խմբակների գործարկման համար անհրաժեշտ ենթկառուցվածքը ներառում է 4 բաղադրիչ` «Սեռոբ» ռոբոտ կոնստրուկտոր, Նաիրի լաբ, Ատելյե լաբ, և TheLiveCode ծրագրավորման լեզուն:

Ներդրումային ծրագիրը նախատեսված է իրականացնել փուլային` 4 տարվա ընթացքում: 2015-2018 թթ. ժամանակահատվածում Հայաստանի 1400 դպրոցներում պետք է ներդրվի համապատասխան ենթակառուցվածքը և պատրաստվի դասախոսական կազմ:

Կարեն Վարդանյանի խոսքով` նշյալ ծրագիրն իրականացվում է մասնավորի հետ համագործակցությամբ: «Օրինակ, Վորդվիժն ընկերությունը եկող տարվա համար նախատեսում է 5-7 լաբորատորիա ստեղծել, Գրանդ Քենդին և U-com-ը ևս նախատեսում են այդպիսի լաբորատորիների հիմնում: Այսինքն` առաջ ենք շարժվում մասնավորի ներգրավմամբ»,-նշեց Կարեն Վարդանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]